Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ

24.04.2015


Հարգելի հայրենակիցներ: 
Ուղիղ մեկ դար առաջ այս օրը Օսմանյան Թուրքիայում դեռ տասնիներորդ դարի վերջերից սկիզբ առած հայկական կոտորածները հասան իրենց գագաթնակետին: Հարյուրավոր հայ անվանի քաղաքական գործիչների, մտավորականների ու գրողների ձերբակալմամբ եւ աքսորմամբ դրվեց աշխարհում առաջին ցեղասպանության հիմքը, որը մինչեւ 1923 թվականը արտահայտվեց հայ ժողովրդի բռնի տեղահանության, կոտորածների, ունեզրկման, հայրենազրկման տեսքով: Մեկուկես միլիոն անմեղ հայեր զոհ գնացին թուրքական անմարդկային կոտորածներին ու բռնություններին` ենթարկվելով զարհուրհելի տանջանքների, համատարած սպանդի, սովահարության, համաճարակների: Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ Քեմալական Թուրքիան ոչ միայն չճանաչեց ու չդատապարտեց Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ մեկ դար տեւողությամբ շարունակում է իր նախորդների ժխտողական, հակահայկական քաղաքականությունը: Սակայն անցած մեկ դարի ընթացքում ոչ միայն ու ոչ մի ակնթարթ չի լռել հայ ժողովրդի արդար ձայնը, այլ նաեւ այդ ձայնին ու արդար պահանջին տարեցտարի միանում են աշխարհի բազմաթիվ պետություններ, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու համաշխարհային ճանաչում ունեցող այլ հեղինակություններ` զորակցելով մեր արդար պայքարին:
Հայրենակիցներ Հայաստանի ու համայն աշխարհի
Միայն ու միայն Հայաստանի Հանրապետության շուրջ համախմբվելով, ազգովի միաբանվելով ու զորանալով մենք կկարողանանք դիմագրավել արտաքին հերթական սպառնալիքները, եղեռնազարկերը, հայրենզրկման վտանգները, որոնք միշտ կարող են կրկնվել, եթե մենք լուրջ հետեւություն չանենեք պատմության տխուր դասերից թե’ այսօր, թե’ այսուհետ:
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ բոլորիդ կոչում եմ հայոց անմեղ նահատակների հիշատակին ուղղված աղոթքի ու խնկարկումի, ջերմ հայրենասիրության ու հայրենաշինության, հայապահպան ձեռնարկների, համահայկական իղձերի իրականացման:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38