Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի քաղաքում բացվեց Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված խաչքար

23.04.2015

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապրիլի 23-ին բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին նվիրված հուշարձան- խաչքար: Արարողությունն ուղեկցվեց Մարտունու տարածքի համայնքների բազմահազարանոց բնակիչների կողմից կազմակերպված երթով, որը սկսվեց Մարտունի քաղաքի մուտքի մոտից եւ ավարտեց քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Նրանց երթին էին միացել պատանի երկարապահները, ովքեր երթի ընթացքում հնչեցրին Հայաստանի Հանրապետության հիմնը եւ հայրենասիրական այլ երգեր: Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, ՀՀ ՊՆ Մարտունու զինկոմիսարիատի եւ Մարտունիում տեղակայված զորամասի պատասխանատու աշխատակիցներ, պետական մարմինների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: ՙՄենք խնկարկում ենք մեր մեկուկես միլիոն անմեղ նահատակների սուրբ հիշատակը, մեր պայքարով ու հայրենաշեն աշխատանքով հանգստություն տալով նրանց հոգիներին՚,- իր խոսքում նշեց Մարտունու քաղաքապետը: Հուշարձանը օծվեց Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածքի հոգեւոր հովիվ Տեր-Սիմոն քահանայի ձեռամբ: Այն քանդակել է մարտունեցի քանդակագործ Արթուր Գասպարյանը: Հուշարձանի բարձրությունը կազմում է ավելի քան 3 մետր, լայնությունը՝ մեկ մետր: Այն հին Ջուղայի՝ ադրբեջանցի հրոսակների կողմից վերջերս բնաջնջված խաչքարերից մեկի բնօրինակն է, որը հավերժանում է Մարտունի քաղաքում: Խնկարկման արարողությունից հետո Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն եւ մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հըիշատակի: Միջոցառումն ավարտվեց ՀՀ Պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում, որտեղ բացվեց Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38