Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի

24.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ այսօր, ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում,Մարտունի, Սևան, ճամբարակ և Վարդենիս քաղաքային և բոլոր գյուղական համայնքներում կազմակերպվեցին գրական-երաժշտական ցերեկույթներ և ցուցահանդեսներ, տեղի ունեցան երթեր, ոգեկոչման, ծաղկեդրման արարողություններ, եկեղեցիներում` մոմավառություն և խնկարկում` ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանության: Չնայած տեղացող ձյանը և ցուրտ եղանակին` վաղ առավոտվանից մարզի բոլոր համայնքների հազարավոր մարդկանց, այդ թվում և դպրոցականների հոսքը ձգվում էր դեպի հուշարձաններ կամ եկեղեցիներ, որտեղ մարդիկ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում անմեղ նահատակների հիշատակին: Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, նրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, մարզի ուժային կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև անհատ քաղաքացիներ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն և մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ անմեղ նահատակների: Գավառ քաղաքի արվեստի դպրոցում օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցների կոլեկտիվների ուժերով: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար բացվեց և օծվեց նաև Դդմաշեն համայնքում: Ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին մարզի բոլոր գործող եկեղեցիներում հնչեց 100 համազանգ, իսկ ապրիլի 24-ին մատուցվեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ ցեղասպանության անմեղ նահատակների:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38