Նորություններ
Հայտարարություն 14.07.2015
Ս/թ հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի կունենա Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Թեման` 2015թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում կատարված աշխատանքների ամփոփում և առաջիկա անելիքները:

Հաճելի նվեր նախադպրոցական տարիքի երեխաների համար 14.07.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով եղան Ծովագյուղ համայնքում, որտեղ ծանոթացան Ծովագյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքները մեկնարկել են 2014 թվականի դեկտեմբեր ամսին: Շինարարական հաշվարկներով շենքի ամբողջական հիմնանորոգման համար անհրաժեշտ է մոտ 300 մլն դրամ, որից 130 մլն-ը կներդնի համայնքը: Այս պահի դրությամբ համայնքի բյուջեից հատկացված 50 մլն դրամի հաշվին կատարվում են շենքի ամրացման աշխատանքներ: Սակայն, ինչպես հավաստեց համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը, ակնկալվում է նաև ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը: Գեղարքունիքի մարզպետը և մարզպետի տեղակալը ...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում 11.07.2015
Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գավառում «Սևան» հանքային ջրերի գործարանի վերագործարկման արարողությանը: 2010-2013թթ. ընթացքում գործարանում կատարվել են ծավալուն շինարարական և վերանորոգման աշխատանքներ: 2015թ. հունիս ամսին ավարտվել է բիզնես ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում, ըստ պատասխանատուների, գործարանում նախատեսվում է կազմակերպել օրական շուրջ 50,000 հատ հանքային ջրի շշալցում (տարեկան 20-25 մլն շիշ արտադրողականությամբ): Ներդրված ժամանակակից հոսքագծի հզորությունը կազմում է 8,000-12,000 շիշ՝ 1 ժամում...

Մանրաձկան հերթական խմբաքանակ բաց թողնվեց Սևանա լիճ 11.07.2015
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման,, հիմնադրամի կողմից հուլիսի 10-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 40 հազար հատ մինչեւ 30 գրամ եւ 160 հազար հատ մինչեւ 5 գրամ կշռող Սեւանի իշխանի ,,Գեղարքունի,, տեսակի մանրաձուկ: Ամառային իշխանի եւ Գեղարքունի տեսակների մայրական կազմը հետագայում կձեւավորվի Կարճաղբյուրի մանրաձկան արտադրության գործարանում, որը պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին եւ որտեղ կներդրվեն միջազգային լավագույն տեխնոլոգիաները: Նախատեսվում է, որ արդեն 2016 թվականին հիմնադրամի կողմից լիճ բաց կթողնվի արդեն մեկ միլիոնից ավել մանրաձուկ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանը...

Ամփոփվեցին մարզի նախակրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները 10.07.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ մարզում ստեղծվել է Գեղարքունիքի մարզի նախակրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչությունների պետերը և տեղակալները, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական...

Մեկնարկել է ճգնաժամային հաղորդակցության թեմայով վարժանքը 09.07.2015
Հուլիսի 7-ին մեկնարկել է ,,ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժությունը: Երեկ` հուլիսի 8-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, մեկնարկեց ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ,,Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության խաղարկային փուլը: Այն անցկանում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ: Վարժանքին մասնակցում են նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային...


