Նորություններ

Սեւանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակ 27.11.2015
ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Ձկնագետ գետի գետաբերանին, Ծովագյուղի վարչական տարածքում նոյեմբերի 27-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 389, 800 մանրաձուկ` 171 800 ,,Գեղարքունի,, եւ 218 000 ,,Ամառային իշխան,,: Մանրաձուկը ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: ձկան բացթողնման աշխատանքներին հետեւեցին բնապահպանության նախարաար Արամայիս Գրիգոյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման ...

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակի տարածաշրջան 25.11.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նոյեմբերի 24-ին հերթական աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում: Ճամբարակի առողջապահության կենտրոնում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի, բուժհաստատության տնօրինության եւ շինարարի ուղեկցությամբ շրջայց կատարեց նորոգված ու կահավորված շենքում, նկատված շինարարական եւ այլ կարգի թերությունները վերացնելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ: ,,Շնորհակալ ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից, կառավարությունից, մարզպետարանից, այն կազմակերպություններից ու շինարարներից, որոնց ջանքերով սահամամերձ մեր քաղաքն ունեցավ արդի պահանջներին համապատասխան հիվանդանոցային պայմաններ...

Կայացավ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը 25.11.2015
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբողվող ՀՀ Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի 2015 թվականի հերթական նիստը, որն անցկացվեց > (LIFE) ծրագրի եւ նրա մաս կազմող > խորագրով քարոզարշավի շրջանակներում: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի անդամներ, հաշմանդամության խնդիրներով ...

Գեղարքունիքում ամփոփվել են բերքահավաքի նախնական արդյունքները 18.11.2015
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում նոյեմբերի առաջին տասնօրյակի դրությամբ ավարվել է բերքահավաքը կարտոֆիլի եւ կաղամբի ցանքերում, պտղատու այգիներում: Մարզում գյուղատնտեսական տարին համարվում է փակված, բերքահավաքի նախնական արդյունքներն` ամփոփված: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզում 2015 թվականին արտադրվել է 138 հազար 700 տոննա հացահատիկի, 373 հազար տոննա կարտոֆիլի, 66 հազար 500 տոննա բանջարբոստանային մշակաբույսերի, 27 հազար 550 տոննա պտղի համախառն բերք: Կատարվել է 20 հազար 940 հեկտար աշնանացան, կուտակվել 435 հազար տոննա անասնակեր: ՙԱրդյունքները կարող էին ավելին լինել, եթե տեւական...

Քամին վնասներ է պատճառել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների տնտեսությունների 17.11.2015
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Սոթք, Լճավան, Ծովակ համայնքներում ավերիչ ուժի քամին զգալի վնասներ է հասցրել մասնավոր կամ հանրային նշանակության շինություններին: Ամենազգալի չափերի վնասը հասցվել է Նորակերտում, որտեղ քամին պոկել-տարել է 2 առանձնատան, 1 գոմի եւ 1 ավտոտնակի տանիք ամբողջությամբ, մասամբ`միջնակարգ դպրոցի եւ մի քանի տասնյակ շինությունների տանիքիներ, փշրել ապակիներ: Ուժեղ քամուց վնասվել են նաեւ Փոքր Մասրիկի բուժկետի եւ մանկապարտեզի , Մեծ Մասրիկի անասնապահական համալիրի եւ 1 առանձնատան, Լճավանի, Սոթքի եւ Ծովակի առանձնատների տանիքները..

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Սեւանի տարածաշրջան 17.11.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցով եղավ Սեւանի տարածաշրջանում: Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետը ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին, նկատված շինարարական թերությունները վերացնելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ: Սեւանի տարածաշրանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ մարզպետը քննարկեց ջեռուցման կազմակերպման, տնտեսված միջոցների նպատակային օգտագործման, ուսումնադաստիարակչական աշխատանքներում նկատված թերությունների վերացման հետ կապված խնդիրներ, պատասխանեց տնօրենների կողմից բարձրացված հարցերին:ՙՋեռուցման համար կառավարության կողմից....


