Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում անցկացվեցին Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ

28.01.2016

Հայոց բանակի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում: Հունվարի 27–ին Լճաշեն համայնքում տեղակայված զորամաս այցելեցին Սեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի Էրեբունու վարչական շրջանի պատվիրակությունների ներկայացուցիչները եւ Հայոց բանակի օրվա առթիվ նվերներ հանձնեցին զինծառայողներին: Սեւանի պարային համույթը հանդես եկավ համերգային ծրագրով: Հունվարի 28-ի առավոտյան Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայոց բանակի ստեղծման 24–րդ տարեդարձին:Ցերեկույթի ընթացքում Հայոց բանակի շարքերից վերջերս զորացրված եւ ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ նախկին զինծառայողներ Մարտունու քաղաքապետարանի կողմից արժանացան պարգեւների: Նույն օրը Վարդենիսի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությունը եւ հյուրասիրությանը մասնակցեցին Վարդենիսի տարածքում տեղակայված զորամասերի զինծառայողներ, երկրապահներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը տեղեկացրեց,որ հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակվում են և առաջիկայում նախատեսվում է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի հետ համատեղ Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սեւանի, եւ Ճամբարակի տարածքների դպրոցներից ձեւավորված մեկական թիմերի միջեւ անցկացնել խաղ-վիկտորինա` նվիրված Հայոց բանակի ստեղծման 24-րդ տարեդարձին:Նույն միջոցառումների շրջանակներում փետրվար ամսին կանցկացվի մինչեւ 10,12, 14, 16 տարեկան շախմատիստների մարզային առաջնություն: ,,Հայոց բանակի ստեղծման օրվան նվիրված միջոցառումները կրթամշակութային հաստատություններում կկազմակերպվեն փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում` ձմեռային արձակուրդների ավարտից անմիջապես հետո,, ,-հավաստեց Գեղամ Չարվադարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38