Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում սուր շնչառական հիվանդությունների դեպքերը նվազում են

27.01.2016

Գեղարքունիքի մարզում նկատվում է սուր շնչառական հիվանդության դեպքերի նվազում: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից ներկայացված տվյալների` հունվարի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ստացիոնար բուժում են ստանում սուր շնչառական խնդիրներ ունեցող 62 հիվանդ, որը 20 դեպքով նվազել է մեկ շաբաթ առաջվա համեմատ: Էականորեն նվազել է նաեւ սուր շնչառական խնդիրներով առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ դիմած հիվանդների թիվը: Հունվարի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ դիմել են սուր շնչառական խնդիրներ ունեցող 3373 հիվանդներ,որոնցից 1964-ը երեխաներ են, 61-ը` հղիներ: Դիմածներից 197-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որոնց մի մասը բուժվել են տնային, որոշ մասը`հիվանդանոցային պայմաններում: Հիվանդների հիմնական մասը, չհաշված հիվանդանոցային բուժում ստացող 62-ը, ապաքինվել են: Հսկողությունից եւ ուշադրությունից դուրս չի մնացել ոչ մի հիվանդ, անվճար դեղորայքով ապահովված են ինչպես հիվանդանոցում, այնպես էլ տնային պայմաններում բուժվող հիվանդները:Մարզի բժիշկները շարունակում են աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով, նաև հանգստյան օրերին՚ - հավաստեց վարչության պետ Անուշ Պողոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38