Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են դպրոցականների առարկայական օլիմպիադաները

02.02.2016

Փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլերը, որին մասնակցում են մարզի հիմնական, միջնակարգ եւ ավագ դպրոցները:
Աշակերտների գիտելիքների եւ ուսման առաջադիմության ամենամյա ստուգատեսն անցկացվում է 16 առարկաների գծով: Օլիմպիադաներն անցկացվում են առցանց՝ օնլայն տարբերակով եւ դպրոցներում:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյանի տեղեկացմամբ , ըստ կարգի՝ մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա առարկայական օլիմպիադաների առաջին փուլը բոլոր դպրոցներում առցանց է անցկացվում՝ միասնական թեստով: Պատրաստի ձեւաթղթերն ուղարկվում են օլիմպիադաների անցկացման եւ համակարգման կենտրոն:
Մնացած առարկաները՝ ռուսաց լեզու, հայոց լեզու, հայ եկեղեցու պատմություն, պատմություն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայ գրականանություն, նախնական զինվորական պատրաստություն, անցկացվում են գրավոր ձւեով եւ 4 փուլով՝ դպրոցական, տարածքային, մարզային եւ հանրապետական: Իսկ գիտելիքների անցկացման առցանց տարբերակն անցկացվում է 3 փուլով՝ դպրոցական, մարզային եւ հանրապետական: Առցանց տարբերակով անցկացվող մրցաշարը համակարգվում է Կրթության եւ գիտության նախարարության համապատասխան կայքի միջոցով:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ օնլայն տարբերակով Գեղարքունիքի մարզից մասնակցելու հայտ են ներկայացրել 4050 դպրոցական:
Առցանց տարբերակով օլիմպիադայում գերակշռում են մաթեմատիկայի մասնակիցները՝ 1947 եւ կենսաբանության մասնակիցները՝ 575:
Օլիմպիադաների անցկացումը դպրոցներում հսկվում են օլիմպիադաների հանձնաժողովների նախագահների կազմկոմիտեների կողմից:
Օլիմպիադաների առաջին փուլը կտեւի մինչեւ փետրվարի 12-ը, իսկ մարզային փուլը կմեկնարկի փետրվարի 20-ից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38