Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կիրականացվի ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագիրը

Կիրականացվի ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագիրը 05.04.2015

Գավառի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացված ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագիրը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը: Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի ...

Համայնքներում կներդրվի   ,,Կրթական  որակ և բարելավում,, ծրագիրը

Համայնքներում կներդրվի ,,Կրթական որակ և բարելավում,, ծրագիրը 03.04.2015

Ապրիլի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ,, Կրթական ծրագրերի կենտրոն,, ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանին: ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր` մարզի ղեկավարի հետ քննարկել մարզի դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ,,Կրթական որակ և բարելավում,, ծրագրի շրջանակներում 2015թվականին իրականացվող ծրագրի մեկնարկին վերաբերող հարցեր: ,,Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի,, կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության 75% ներդրմամբ և համայնքների 25% համաֆինանսավորմամբ...

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական շրջայցը

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական շրջայցը 02.04.2015

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի տարածքում տեղակայված հակաօդայի պաշտպանության զորամասերում: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել է նրանց առօրյայով ու սոցիալ-կենցաղային պայմաններով ...

Անցկացվեց   բասկետբոլի եւ ձեռքի գնդակի  մարզային առաջնությունը

Անցկացվեց բասկետբոլի եւ ձեռքի գնդակի մարզային առաջնությունը 01.04.2015

Գեղարքունիքի մարզում ավարտվեց ,,ՀՀ դպրոցականների 24-րդ մարզական խաղեր,, ծրագրով նախատեսված մրցումները բասկետբոլ եւ ձեռքի գնդակ մարզաձեւերից: Բասկետբոլի դպրոցական մարզային առաջնությունն անցկացվեց Սեւան քաղաքի N 4 հիմնական դպրոցում: Տղաներից հաղթող ճանաչվեց Սեւանի , աղջիկներից՝ Մարտունու ավագ դպրոցների թիմերը: Ձեռքի գնդակի մարզային մրցումներն անցկացվեցին Գավառի N 5 հիմնական դպրոցում: Այս մարզաձեւից մրցաշարին մասնակցեցին Գավառի N 5 հիմնական, Գավառի ավագ եւ Սարուխանի N 1 միջնակարգ դպրոցների թիմերը: Երեք թիմերի լավագույն մարզիկներից էլ ձեւավորվեցին տղաների եւ աղջիկների հավաքական թիմերը, որոնք կմասնակցեն միջմարզային առաջնությանը: Այս փուլի մրցումներում Գեղարքունիքի մարզի բասկետբոլի եւ ձեռքի գնդակի հավաքական թիմերը ընդգրկված են...

 Մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 84 աշակերտ

Մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 84 աշակերտ 31.03.2015

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները եւ հաղթողները Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ երաշխավորվել են՝ մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի տվյալներով, Գեղարքունիքի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 84 աշակերտ: Օլիմպիադան անցկացվում է 16 առարկայից...

 Անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը

Անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը 31.03.2015

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը: ,, ՀՀ դպրոցականների 24-րդ մարզական խաղեր,, ծրագրի շրջանակներում առաջնությանը մասնակցում էին Գավառի N 2 ,Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցների տղաների եւ աղջիկների, Սեւանի ավագ դպրոցի աղջիկների, Գեղարքունիքի, Դդմաշենի, Ակունքի միջնակարգ եւ Ճամբարակի ավագ դպրոցների տղաների թիմերը: Վոլեյբոլի մարզային փուլին նախորդել էր տարածքային փուլը, որին մասնակցել էին մարզի հանրակրթական դպրոցների թիմերը: Առաջնության մարզային փուլում հաղթողներ ճանաչվեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տղաների եւ Սեւանի ավագ դպրոցի աղջիկների թիմերը: Նրանք առաջիկայում կմասնակցեն միջմարզային փուլին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-29 17:25:31