Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տուբերկուլյոզի կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի մասնագետները ,,Բաց դռների,, օր անցկացրին Գավառի պոլիկլինիկայում

25.03.2016

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և տուբերկուլյոզի կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում կենտրոնի մասնագետները հերթական ,,Բաց դռների,, օր անցկացրին Գավառ քաղաքի պոլիկլինիկայում: Մարզում թոքային խնդիրներ ունեցող հիվանդները տեղի մասնագետների աջակցությամբ այս անգամ հնարավորություն ունեցան տեղում հետազոտվել ազգային կենտրոնից գործուղված արտաթոքային մասնագետի, թոքախտաբանի և մանկաբույժ-թոքախտաբանի կողմից: Հետազոտությունն անցկացվում էր անվճար: Մարզի բուժհիմնարկներում կատարվող ռենտգեն և լաբորատոր հետազոտությունները ազգային կենտրոնի բժիշկներին լիարժեք հնարավորություն են տալիս տեղում հայտնաբերել թոքային խնդիրները և ախտորոշել: Գավառի պոլիկլինիկայում ,,Բաց դռներին,, մասնակցել է 22 քաղաքացի, որից 2-ն ուղեգրվել են տուբերկուլյոզի կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն, բուժվելու նպատակով: ,,Այս նախաձեռնությամբ մենք բժշկին ենք մոտեցնում հիվանդին, հաշվի առնելով վերջինիս սոցիալական վիճակը:Սա լավագույն միջոց է մարզի բնակչության շրջանում թոքային խնդիրների վաղ հայտնաբերման, ախտորոշման և բուժման համար,,- իր խոսքում նշեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նմանատիպ ,,Բաց դռների,, օրեր առաջիկայում կկազմակերպվեն նաև մարզի Սևան և Ճամբարակ քաղաքների առողջապահական հաստատություններում, որոնց մասին բնակչությունը նախապես կիրազեկվի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05