Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Մանկական գրականության շաբաթը,, մեկնարկեց Գեղարքունիքի մարզից

30.03.2016

Մարտի 29-ից հանրապետությունում անցկացվող ,,Մանկական գրականության շաբաթ,, ամենամյա միջոցառման մեկնարկն այս տարի տրվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ՀՀ ,, Գրողների միության,, նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող միջոցառման բացումը մայրաքաղաքից տեղափոխվել է մարզեր, ,,Դրանով իսկ կենդանի շփում ապահովելով մարզերի դպրոցահասակների և ստեղծագործողների միջև,,- իր խոսքում նշեց ՀՀ ,,Գրողների միության,, նախագահ Էդուարդ Միլիտոնյանը : Մարտունի քաղաքի համար 2 հիմնական դպրոցի դահլիճում հավաքված կրտսեր տարիքի բազմաթիվ դպրոցականներ հնարավորություն ունեցան անձամբ տեսնելու և ունկնդրելու հանդիպման մասնակից, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանին, մանկագիրներ Երվանդ Պետրոսյանին, Ռոզա Պետրոսյանին, Սաթենիկ Ղազարյանին, ,,Ծիծեռնակ և Ցոլքեր,, ամսագրերի գլխավոր խմբագիրներ Անուշ Վարդանյանին և Հռիփսիմեին: Ստեղծված ջերմ ու մտերմիկ մթնոլորտում դպրոցականներն էլ իրենց հերթին ասմունքեցին հանդիպմանը ներկա մանկագիրների ստեղծագործություններից: ,,Ծիծեռնակ և Ցոլքեր,, ամսագրերի խմբագիրները մարզի ստեղծագործող դպրոցականներին առաջարկեցին իրենց հանդեսներում տպագրության ներկայացնել լավագույն ստեղծագործությունները: ՙԱյսօր յուրօրինակ տոն է Մարտունի քաղաքում, որն ընդունել է ՙՄանկական գրականության շաբաթվա՚ մեկնարկի մասնակիցներին:Մեր ժողովուրդը դարեդար սիրել է գիրքը, ապրել գրականության ու մշակույթի արժեքներով, եւ այդ սերն է մեզ ապրեցրել հազարամյակների մեջ:Ազգապահպանությունը, ստեղծագործ ու հայրենասիրական ոգին սկսվում են գրից ու գրականությունից: Կոչ եմ անում՝ շատ կարդալ, գրականության միջոցով հաղորդվել գիտելիքներին, ազգային ու համամարդկային գրական արժեքներին, լինել առավել գրագետ ու կիրթ, քանի որ միայն գրագետ սերունդն է ի զորու ավելի զորացնել ու շենացնել այսօրվա ու վաղվա Հայաստանը՚,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ՙՄանկական  գրականության շաբաթվա՚ շրջանակներում Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում բացվեց մանկական գրականության ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացվեցին վերջին երկու տարիներին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ լույս տեսած մանկապատանեկան գրքերը: ,,Մանկական  գրականության  շաբաթը,, կշարունակվի այլ մարզերում, որտեղ հանդիպումներ կկազմակերպվեն տեղի ստեղծագործողների հետ: Շաբաթը կեզրափակվի ապրիլի 4-ին`  ,,Խնկո Ապոր,, անվան  գրադարանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26