Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավագ շաբաթվան նվիրված միջոցառումներ դպրոցականների մասնակցությամբ

25.03.2016

Ավագ շաբաթվա հինգշաբթի օրը Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի կարգ: Եկեղեցին լի էր տարբեր դպրոցներից ժամանած բազմաթիվ աշակերտներով: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը լվաց աշակերտների ոտքերը, ի նշան Հիսուս Քրստոսի խորհրդավոր ընթրիքի ժամանակ աշակերտների ոտքերի լվացման, որին հաջորդեց յուղի օրհնության կարգը: Զատկական տոնակատարություններն ավարտվեցին Գավառի երկրագիտական թանգարանում: Այստեղ Սուրբ Զատկին կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին բնորոշ խորհրդանիշերի զարդարանքներով դիմավորեցին այցելուներին: Գարնան վերազարթոնքի կամ բնության հարության, Մեծ պահքի խորհրդի, ակլատիզի մասին ներկայացումներով և ավետարանական տարբեր ընթերցումներով համեմված բովանդակալից ծրագիր ներկայացրին Կարմիրգյուղի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտները: Դպրոցականները ցուցադրեցին Սուրբ Զատկին բնորոշ ժողովրդական տարբեր բեմականացումներ, ներկայացրին Ավագ շաբաթվա խորհուրդը` տարբեր մեկնաբանությունների միջոցով: Ծրագիրը հագեցած էր ժողովրդական և ազգային խաղիկների, զատկական երգերի, շարականների ու տաղիկների մեկնությամբ, ժողովրդական և եկեղեցական արարողությունների գեղեցիկ համադրումով: Այսօրինակ տոնակատարությունների շնորհիվ եկեղեցական արարողակարգը դուրս է գալիս դպրոցական միջոցառումների շրջանակից և ներմուծվում նաև ընտանիք, ամրապնդելով դպրոց– Հայ Առաքելական եկեղեցի կապը, փաստում են ծնողներն ու մանկավարժները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03