Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալին

01.04.2016

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ ՀՀ վարչապետի 2016թվականի մարտի 31-ի N 226 - Ա որոշմամբ` Արտաշես Նիկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։
Ապրիլի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Արտաշես Նիկոյանին: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց փոխմարզպետին, մաղթելով նրան հաջողություն և բեղմնավոր աշխատանք, և հույս հայտնեց, որ նորանշանակ տեղակալի աշխատանքային փորձը արդյունավետ կլինի մարզում աշխատանքները թիմային սկզբունքով իրականացնելու համար: Արտաշես Նիկոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին և Գեղարքունիքի մարզպետին նշանակման համար և խոստացավ ջանադիր աշխատանքով արդարացնել իր հանդեպ ցուցաբերած վստահությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26