Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հողին հանձնվեցին մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների աճյունները

Հողին հանձնվեցին մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների աճյունները 06.05.2016

Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի աճյունները: Նրանց թաղումը կատարվեց զինվորական կարգով եւ վերածվեց համաժողովրդական ոգեկոչման ու խոնարհումի արարողության: Վերին Գետաշեն գյուղում Իգոր Հակոբյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, զինվորականներ, Վերին Գետաշենի եւ հարակից համայնքների բնակիչներ:Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Սիմոն քահանան: Գեղամասար գյուղում Կորյուն Հարությունյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի զինծառայողները, Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը...

Հայտարարություն 05.05.2016

2016 թվականի մայիսի 7-ին, ժամը 11-ին, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում տեղի կունենա Սուրբ Աստվածածին նորանորոգ եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը: Ձորագյուղի համայնքապետարանը հրավիրում է Հայաստանի տարբեր վայրերում բնակվող ձորագյուղցիներին եւ Գեղարքունիքի մարզի համայնքների հավատավորներին մասնակցելու արարողությանը: Ձորագյուղի համայնքապետարան

Քաղաքացիների ընդունելություն  Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 03.05.2016

Մայիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 24 քաղաքացի: Ներկայացված դիմումներից 2-ը աշխատանքի տեղավորման խնդրանքով էին, 5-ը հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացիներ մարզպետին դիմեցին իրենց բնակարանների վթարված հատվածի ուսումնասիրման նպատակով համապատասխան մասնագետներ գործուղելու և ևս 15 քաղաքացի` սոցիալ- տնտեսական բնույթի խնդիրների կարգավորման նպատակով դրամական աջակցություն ստանալու խնդրանքով: Մարզի ղեկավարը տեղում բավարարեց դրամական աջակցություն ստանալու և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու ակնկալիքով ներկայացված դիմումները: Մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց շուրջ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Գումարտակի մարտիկներն արժանացան խրախուսանքի

Գումարտակի մարտիկներն արժանացան խրախուսանքի 02.05.2016

Մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար գումարտակի աչքի ընկած սպաներին ու զինվորներին պարգեւատրելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիսի եւ Սեւանի տարածքների մի շարք համայնքների ղեկավարներ այցելեցին ՀՀ ԶՈՒ սահմանապահ զորամաս: Հոգեւոր սպասավոր Էդուարդ սարկավագ Սեփանյանի խոսքով և տերունական աղոթքով զորամասում մեկնարկեց նախատեսված միջոցառումը: ՙՍիրելի զինվորներ, բոլորիդ շնորհավորում եմ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար:Ապրիլյան հերոսամարտերից ու հաղթանակներից հետո մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Հայաստանի անկախության տարիների ամենաթանկ նվաճումը Հայոց բանակն է: Թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե այժմ կռած հաղթանակները բոլորիս մեջ ամրացրին հայրենի հողն ...

 Գեղարքունիքի մարզից ապրիլյան հերոսամարտում զոհված  զինծառայողների ընտանիքներին ՙՏաշիր՚ հիմնադրամի կողմից հատկացվեց դրամական օգնություն

Գեղարքունիքի մարզից ապրիլյան հերոսամարտում զոհված զինծառայողների ընտանիքներին ՙՏաշիր՚ հիմնադրամի կողմից հատկացվեց դրամական օգնություն 28.04.2016

Ապրիլյան հերոսամարտերում Գեղարքունիքի մարզից զոհված հինգ զինծառայողների ընտանիքներին ապրիլի 27-ին երկու հազարական ԱՄՆ դոլարի չափով դրամական օգնություն հատկացվեց ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի կողմից: Դրամական օգնությունը Երանոս, Զոլաքար, Փոքր Մասրիկ եւ Արեգունի գյուղերում զոհված զինծառայողներ Նորիկ Սարգսյանի, Գագիկ Մելքոնյանի, Դավիթ Հայրապետյանի, Վրեժ Սարգսյանի եւ Հարություն Աբրահամյանի ընտանիքներին անձամբ հանձնեց ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ 24.04.2016

Հարգելի հայրենակիցներ : 101 տարի շարունակ հայերին ցեղասպանած ու հայրենազրկած Թուրքիան ոչ միայն մինչ օրս չի ճանաչել ու քավել իր մեղքերը, այլ նաեւ տասնամյակներ շարունակ իր ազգակից երկրորդ պետություն հանդիսացող Ադրբեջանի միջոցով փորձում է հայաթափել Արցախը՝ բացահայտորեն խրախուսելով նրա ռազմական ագրեսիան եւ հայատյացությունը: Բայց Հայոց պետականության շուրջ համախմբված հայությունը, ինչպես ցույց տվեցին այս տարվա ապրիլյան դեպքերը, իր միասնությամբ ու հավաքական կամքով ոչ միայն իր մեջ հետագա ցեղասպանություններից պաշտպանվելու ուժ է գտել, այլ նաեւ՝ խաղաղ ու ստեղծագործ հայրենիք կերտելու կամք ու վճռականություն: Ազգովի խոնարհվում ենք Հայաստանի ազատության համար ընկած բոլոր հայորդիների սուրբ հիշատակի առաջ եւ պարտավորվում մեր հաղթանակներով, տուն ու հայրենիք շենացնելու ջանքերով ամոքել ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 17:04:57