Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դռների օր՝ Գավառի ԲԿ-ում

08.10.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ իրականացվող առողջապահական <<Բաց դռների օրեր>> հերթական միջոցառումն անցկացվեց Գավառի ԲԿ-ում: Մինչև այս, Գավառի տարածաշրջանի բոլոր համայնքների բուժամբուլատորիաներում անցկացված միջոցառումների ընթացքում ի հայտ են եկել առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ, որոնց հետազոտությունների մի մասը ուղղակի տեղում կազմակերպելն անհնար է եղել համապատասխան բուժսարքավորումների բացակայության պատճառով: Այդ կարիքից դրդված, հոկտեմբերի 8-ին, միջոցառումն անցկացվեց Գավառում: Բուժզննություն անցնելու և առողջական խնդիրները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով կազմակերպված միջոցառման մասին մարդիկ տեղեկացել էին տեղական հեռուսաընկերություններով հեռարձակված հայտարարությունների միջոցով: Գավառի ԲԿ-ում ,,Բաց դռներին,, տարբեր մասնագետների մոտ հետազոտվել են 62 քաղաքացիներ՝ Գավառից և շրջակա համայնքներից: Մարզի 3600 քաղաքացիներ անցյալ տարի անցել են տեսողության բուժզննում: Նրանցից 255-ը անվճար վիրահատվել է, իսկ ավելի քան 2500-ը ստացել է օպտիկական ակնոցներ: Ծրագիրը շարունակական է 2016, 2017 թվականների համար: Այս անգամ Մարտունու հիվանդանոցից հրավիրված ակնաբույժը աչքի խնդիրներով մտահոգվածներին զննել է և հենց տեղում 16 քաղաքացու ըստ կարիքի անվճար տրամադրել համապատասխան ակնոցներ: Նշենք նաև, որ <<Բաց դռների օրեր>>-ը, ըստ ժամանակացույցի, առաջիկա շաբաթվանից շարունակվելու է իրականացվել Մարտունու տարածաշրջանի համայնքներում: Մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վարչության պետ Անուշ Պողոսյանի խոսքերով, միջոցառման 2-րդ փուլը կավարտվի դեկտեմբերին: Արդյունքները կամփոփվեն և կպլանավորվեն մարզում ՝ առողջապահության ոլորտի հաջորդ տարվա անելիքները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59