Նորություններ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 01.06.2017
Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, հրավիրված էին Գեղարքունիքի մարզի ՍԱՏԳ-ների պետերը: Համաձայն նիստի օրակարգի՝ հանձնաժողովի անդամ, ,,Աստղացոլք,, հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Հովհաննիսյանը խոսեց կազմակերպության միջոցով 2017 թվականի ընթացքում Ճամբարակի տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված միջոցառումների մասին, ներկայացրեց առաջիկա անելիքները...

Կարմիրգյուղում մեծարվեցին հայրենի հողի նվիրյալները 01.06.2017
Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներն ամփոփվեցին մայիսի 31-ին, ևս մեկ հանդիսավոր միջոցառմամբ, որի նպատակն էր՝ դպրոցում բարձրացնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ավագների օրինակով ապագան կերտող սերնդի մեջ սերմանել անձնուրացություն, կամքի ուժ, տոկունություն, տեսանելի և ճանաչելի դարձնել Արցախյան ազատամարտի հերոսների հայրենանվեր գործը: Միջոցառումը կրում էր > խորագիրը, որի ընթացքում մեծարվեցին Կարմիրգյուղից Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցները: Միջոցառմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, հայրենի հող ու ջրի, զենքի և պատվի, հայրենիքի արժանավոր զավակներ: Գրական-երաժշտական, փաստավավերագրական ...
Հարգելի հայրենակիցներ: Մեր երեխաների կյանքի պաշտպանության ու երջանկության համար մենք պետք է անենք առավելագույնը՝ նրանց խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք թողնելու համար, քանզի մեր մատաղ սերնդի մեջ ամփոփված է ոչ միայն կյանքի շարունակությունը, այլ նաեւ՝ մեր հայրենիքի լուսաշող, գեղեցիկ ապագան: Նվիրենք մեր ամեն մի օրն ու ժամը հանուն մեր երեխաների առողջ, ստեղծարար ու պաշտպանված ապրելակերպի: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանում նրանց մանկական ու պատանեկան անհոգ տարիներ, խաղաղ ու արարչագործ հայրենիք, ծնողական անսպառ սեր ու գուրգուրանք, միշտ պայծառ տրամադրություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց Վարդենիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման ծրագիրը 30.05.2017
Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպման էին հրավիրել Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներին՝ քննարկելու պետական բարեփոխումներով նախատեսված բազմաբնակավայր համայնքների խոշորացման ծրագիրը: Դավիթ Լոքյանը, սկսելով հանդիպումը, նշեց, որ ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանականերում որդեգրվել է մի սկզբունք, ըստ որի աստիճանաբար Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացվի համայնքների խոշորացման ծրագիրը, որի արդյունքում եւ պետք է գնալ վարչատարածքային փոփոխությունների...

ՙՄաքուր Հայաստան՚ ծրագիրը կկրի շարունակական բնույթ 29.05.2017
Գեղարքունիքի մարզում մայիսի 27-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակն անցել է կազմակերպված եւ արդյունավետ, որի ընթացքում բոլոր համայնքների բնակավայրերում եւ դրանց վարչական տարածքներով մեկ իրականացվել են սանմաքրման, ծառատնկման, կանաչապատման, աղբահավաքման եւ աղբահեռացման աշխատանքներ: Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաեւ համապետական շաբաթօրյակի արդյունքներին եւ ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի հետագա ընթացքին: ՙՀանձնաժողովի կողմից ներկայացված տվյալներով, ինչպես նաեւ մեր դիտարկումներով, համապետական շաբաթօրյակը մեր մարզում անցել է կազմակերպված: Կատարվել է բավարար եւ գոհացուցիչ աշխատանք, ինչի արդյունքում հաջողվել է մարզում իրականացնել սանմաքրման, աղբահեռացման եւ ծառատնկման ու կանաչապատման աշխատանքներ...

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսին հանձնվեց Սուրբ Մինաս Զորավարի Խաչվառը 29.05.2017
Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ՀՀ զինված ուժերի բանակային երկրորդ կորպուսին հանդիսավոր պայմաններում հանձնվեց Սուրբ Մինաս զորավարի Խաչվառը: Սուրբ Մինասի Խաչվառի օրհնության կարգը տեղի ունեցավ Վարդենիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ Տեր-Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այնուհետ Վարդենիս քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Խաչվառի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը, սպայական անձնակազմը, Գեղարքունյաց թեմի հոգեւորական կազմը: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը...


