Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունիում տեղի ունեցավ վարդավառի տոնակատարություն

22.07.2017

Հուլիսի 22-ին Մարտունու նորակառույց հանրային լողափում անցկացվեցին լողափի բացման և Վարդավառի տոնակատարությանը նվիրված արարողություններ: Կազմակերպիչների հավաստմամբ վարդավառին նվիրված տոնակատարությունը, այսուհետ կվերածվի ամենամյա փառատոնի : Միջոցառման նպատակը տաղավար տոնի ծեսի վերականգնումն է, տոնի խորհրդի մասին բնակչության իրազեկումը և հանրությանն այդ ամենին հաղորդակից դարձնելը: Վարդավառի տոնակատարությունը մեկնարկեց տոնի նախաքրիստոնեական խորհուրդով, որտեղ ներկայացվեցին Վահագնի և Աստղիկի սիրո պատմությունից դրվագներ: Ներկայացվեց նաև խնդումի ծեսի արարողությունը: Ապա Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ ջրի օրհնության կարգ: Օրհնված ջուրը հյուրերին բաժանվեց օրվա խորհրդին բնորոշ ձևավորված գավաթներով և ներկաները օրնված ջուրը շաղ տվեցին միմյանց վրա:
Վարդավառի տոնակատարության բաղկացուցիչ մաս էր կազմում Մարտունու տարածքի համայնքների կողմից ցուցադրվող տաղավարները: Այստեղ հյուրասիրության համար ներկայացված էին վարդավառին բնորոշ ճաշատեսակներ և այլ կերակուրներ: Համայնքները հանդես եկան ազգային երգ ու պարով, ցուցադրվեցին Վարդավառին նվիրված ազգային-ավանդական խաղեր ( Լարախաղաց, կոխ, լախտի, ճուկի):
Միջոցառումը կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունու քաղաքապետարանի, Մարտունու տարածաշրջանի համայնքների, ,,Մարտունու կանանց համայնքային խորհուրդ,, ՀԿ-ի համատեղ ուժերով:
Լողափի կառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած 27 քաղաքացիներ, ,,Մարտունու կանանց համայնքային խորհուրդ,, ՀԿ-ի կողմից արժանացան ,,Համայնքի գործընկեր,, մրցանակին:
Վարդավառի տոնակատարությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ Քննչական կոնիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, հոգևորականներ, մտավորականներ, մարզի համայնքների ղեկավարներ, ՀԿ-ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, հյուրեր: Տոնախմբության մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց տաղավար տոնի առթիվ, հույս հայտնելով, որ այն նպաստում է ազգային ավանդույթների վերհանմանը, միջհամայնքային կապի ամրապնդմանը, ինչպես նաև տուրիզմի զարգացմանը մարզում: Տոնակատարության ողջ ընթացքում հայտնի երգիչները հնչեցրին հայկական ժողովրդական և ազգային երգեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55