Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթում գրավել է չորրորդ տեղը

24.07.2017

Հուլիսի 18-22-ին Ծաղկաձորի մարզական համալիրում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված ամենամյա <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցաշարը, որի ամփոփիչ արդյունքներով Գեղարքունիքի մարզը, շահելով 2 անհատական եւ 1 թիմային մրցանակներ, 12 թիմերի մեջ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ զիջելով մայրաքաղաքի, Կոտայքի եւ Շիրակի մարզական ընտանիքներին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, բասկետբոլի գնդակով վարժությունում 1-ին եւ 2-րդ տարիքային խմբերում Գավառ քաղաքը ներկայացնող Կարո Սիրունյանի եւ Վաղինակ Ղարիբյանի ընտանիքները գրավել են առաջին տեղ, իսկ հեռացատկ տեղից վարժությունում 4-րդ տարիքային խմբում Արմեն Մկրտչյանի ընտանիքը գրավել է 3-րդ տեղ՝ նույն տեղը զբաղեցնելով նաեւ թիմային հաշվարկում, որի համար արժանացել է մեդալների, հավաստագրի եւ 300 հազար դրամ մրցանակի, որն անձամբ մրցանակակիր ընտանիքին է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Կարո Սիրունյանի եւ Վաղինակ Ղարիբյանի ընտանիքները ստացել են 100 հազարական դրամ պարգեւ:
<<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի փակման արարողությանը մասնակցել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ով շնորհավորել է մեր մարզի մրցանակակիր ընտանիքներին, քաջալերել մասնակից մարզական ընտանիքներին, հույս հայտնելով, որ Գեղարքունիքի մարզը եկող մրցաշարում հանդես կգա ավելի ուժեղ ու պատրաստված մարզական ընտանիքներով եւ կհավակնի ավելի բարձր մրցանակային տեղերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:04:15