Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Դդմաշեն համայնք

21.07.2017

Այսօր՝ հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկա է գտնվել Դդմաշեն համայնքի հիմնանրոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը:
Կարեն Բոթոյանը նշել է, որ 22 տարվա դադարից հետո գործող մանկապարտեզ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի համայնքի հետագա զարգացումն ապահովելու գործում և շնորհավորել է դդմաշենցիներին այդ կապակցությամբ։ Այնուհետև Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է 100 սանի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզում և գոհունակություն հայտնել որակյալ շինարարական աշխատանքների և հարմարավետ ու ճաշակով կահավորման համար: Մարզպետին զեկուցվել է, որ մանկապարտեզը վերակառուցվել է պետական բյուջեի, Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով: Այս պահին մանկապարտեզ հաճախողների թիվը 54-ն է, մինչև տարեվերջ կբացվի ևս մեկ խումբ: Մանկապարտեզը կարող է ընդունել նաև հարևան համայնքերի երեխաների և եթե դիմումները շատ լինեն, ապա խմբերի քանակը կարող է ավելացվել։ Մանկապարտեզը գործելու է շուրջտարին, անվճար հիմունքներով: Բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց փոքրիկների ուրախ երգ ու պարով:
Միջոցառման ավարտից հետո Կարեն Բոթոյանը շրջայց կատարեց Դդմաշեն համայնքում, եղավ բժշկական ամբուլատորիայում և համայնքային գրադարանում։ Մարզպետը զրուցեց վերոնշյալ հաստատությունների աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս կողմից բարձրացված հարցերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11