Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց <<Սեւանա լիճ-2017>> շախմատային միջազգային մրցաշարը

24.07.2017

Հուլիսի 22-ին Սեւան քաղաքում ավարտվեց <<Սեւանա լիճ-2017>>շախմատային միջազգային մրցաշարը: Խաղարկված ինը տուրերի արդյունքներով հաղթող է դարձել Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը: 2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրել է ուկրաինացի գրոսմայստեր Մարտին Կրավցիվը, իսկ իսրայելցի գրոսմայստեր Թամիր Նաբաթին եզրափակել է լավագույն եռյակը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց են տվել Մանուել Պետրոսյանը, ով 5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Մանուել Պետրոսյանը լրացրել է գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն է նրա համար: ՖԻԴԵ-ի՝ հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը:
Փակման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, մարզի համայնքների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, հյուրեր: Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանն ամփոփել է մրցաշարի արդյունքները, իսկ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը եւ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը պարգեւատրել են հաղթողներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55