Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ երիտասարդների փորձագիտական խմբի անդամների հետ

21.07.2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող երիտասարդ մայրաքաղաք մրցույթին հայտ է ներկայացրել նաև Գավառ քաղաքը ի դեմս Գեղարեգ ԿՄՀԿ-ի, Դարույնք ՀԿ-ի և Գավառի քաղաքապետարանի: 2017-ի երիտասարդական մայնաքաղաքը Չարենցավանն է: 2018-ին այդ տիտղոսին հավակնում են Ջերմուկը, Իջևանն ու Գավառը:Այս առիթով հուլիսի 20-ին Գավառում էր հանրապետության տարբեր քաղաքներից ձևավորված երիտասարդների փորձագիտական խումը: Խմբի անդամները հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: Մարզի ղեկավարը ողջունեց փորձագիտական խմբի անդամներին և կարևորելով նման նախաձեռնությու նները, նա նշեց, որ ինքը մարզի երիտասարդների կողքին է և պատրաստակամ է աջակցել երիտասարդական արդյունավետ և հեռանկարային ծրագրերին: Մարզպետը պատասխանեց փորձագետների կողմից ուղղված հարցերին, որոնք վերաբերվում էին մարզում երիտասարդական կյանքի ակտիվացմանն ուղղված ծրագրերին, մարզպետարան-երիտասարդական ՀԿ-ներ կապին , համագործակցության հեռանկարներին: Փորձագիտական խմբին ընդունեց նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Խումբն այցելեց նաև Գավառի երիտասարդական կազմակերպություններ և այնպիսի կառույցներ, որոնք առնչվում և նպաստում են երիտասարդական գործունեությանը համայնքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44