Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհվեց վաստակած հանգստի

11.10.2016

Հոկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, օրենքով սահմանված կարգով , վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանին: Մարզպետը շնորհավորեց Դերենիկ Հովհաննիսյանին ծննդյան տարեդարձի եւ վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ: Ռաֆիկ Գրիգորյանը բարձր գնահատեց Դերենիկ Հովհաննիսյանի վաստակը մեր երկրի շենացման ու զարգացման գործում:<<Դերենիկ Հովհաննիսյանին անձնապես ճանաչում եմ շատ վաղուց: Նա աչքի է ընկել քաղաքական ու հասարակական կյանքում, ամենատարբեր ղեկավար պաշտոններում, մարզի քաղաքաշինական ոլորտը ղեկավարելիս: Նա բոլոր պաշտոններում իրեն դրսեւորել է լավագույն կողմերով, մասնագիտական բարձր որակներով, շրջապատի ու աշխատանքային ընկերների հանդեպ ջերմ ու մարդկային վերաբերմունքով: Մեր համատեղ աշխատանքում եւս նա ցուցաբերել է բարձր պատասխանատվություն, աշխատասիրություն ու անհրաժեշտ պարտաճանաչություն: Ես գոհ եմ նրա կատարած աշխատանքից, ինչն արժանի է համապատասխան գնահատականի>>,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության բնագավառում ունեցած ներդրումների համար մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանին: Շնորհակալություն հայտնելով մարզպետին նման գնահատականի եւ վերաբերմունքի համար՝ Դերենիկ Հովհաննիսյանը խոստացավ այսուհետ էլ իր մտավոր ունակությունները եւ մասնագիտական փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենի երկրի շենացմանն ու զարգացմանը:<<Իմ աշխատանքային 50 տարիների ընթացքում ես ստացա արդեն երկրորդ մեդալը. առաջինը <<Մարտունու պատվավոր քաղաքացի>> մեդալն է, երկրորդը՝ <Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալը: Թերեւս, ես ստացա այն, ինչ ներդրել եմ իմ աշխատանքային տարիների ընթացքում: Այս երկու պարգեւներն ինձ առանձնակի հպարտություն են ներշնչում: Այսուհետ էլ իմ մասնագիտական խորհուրդներով, իմ ուժերի ներածին չափով կլինեմ ձեր կողքին, ջանքերս կշարունակեմ ծառայեցնել մեր երկրի վերաշինմանն ու բարօրությանը>>,-իր երախտագիտությունը հայտնեց Դերենիկ Հովհաննիսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21