Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհվեց վաստակած հանգստի

10.10.2016

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետի տեղակալ Ավետիք Գասպարյանին: Մարզպետը շնորհավորեց Ավետիք Գասպարյանին՝ ծննդյան տարեդարձի եւ եւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ռաֆիկ Գրիգորյանն ըստ արժանվույն գնահատեց Ավետիք Գասպարյանի անցած աշխատանքային երկարատեւ ճանապարհը, մեր երկրին ու հասարակությանը մատուցած նրա ծառայությունները:<<Ավետիք Գասպարյանին ճանաչում եմ երկար տարիներ: Նա աշխատել է մանկավարժության, պաշտպանության, իրավապահ համակարգի, պետական կառավարման բարդ ու պատասխանատու ոլորտներում՝ դրսեւորելով մասնագիտական ու մարդկային բարձր որակներ: Գեղարքունիքի մարզպետարանում աշխատած տարիներին եւս նա աչքի է ընկել պատասխանատվությամբ, մասնագիտական կարողություններով և, աշխատասիրությամբ >>,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Տարիների վաստակի, անբասիր աշխատանքի համար մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Ավետիք Գասպարյանին: Շնորհակալություն հայտնելով իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի ու գնահատանքի համար՝ Ավետիք Գասպարյանը խոստացավ այսուհետ էլ իր կարղություննները ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու շրջապատի բարօրությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55