Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում կշարունակվի գյուղական բուժկետերի շենքերի հիմնանորոգման ծրագիրը

10.10.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ֆրանսիական ՙԲժշկական օգնություն եւ զարգացում՚ միջազգային  կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության ֆրանսիական ՙԲժշկական օգնություն եւ զարգացում՚ կազմակերպության միջոցներով Գեղարքունիքի մարզի գյուղական բուժկետերի շենքերի հիմնանորոգման եւ վերազինման ծրագրի հետագա շարունակման հետ կապված որոշ հարցեր: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ նույն կազմակերպության միջոցներով եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ նախորդ տարվա ընթացքում հիմնանորոգման եւ վերազինման աշխատանքներն ավարտվել են Ճամբարակի տարածքի գյուղական համայնքների բուժկետերում, իսկ այս տարի դրանք կարող են շարունակվել Վարդենիսի տարածքի գյուղական բնակավայրերում: Իր հերթին Ժան-Պոլ Մասնադան նշեց, որ ծրագիրը սկսելուց առաջ իրենց կողմից հարկ կլինի այց կատարել Վարդենիսի տարածքի գյուղական համայնքներ, տեղում ուսումնասիրել ընդհանուր վիճակը եւ, կախված կազմակերպության բյուջեի հնարավորություններից, ընտրել առաջնահերթ ու հրատապ հիմնանորոգում պահանջող բուժկետերի ցանկը:ՙՄենք ցանկանում ենք սկսել աշխատանքները, որքան հնարավոր է արագ, այս ամսվա ընթացքում: Բայց պետք է ընդհանուր ուսումնասիրության արդյունքում ընտրություն կատարենք, միասին քննարկենք ու հստակեցնենք հրատապ նորոգում պահանջող բուժկետերի ցանկը:Ինչքան շատ լինի մեր ներդրումային բյուջեն, այնքան շատ գործ կանենք առաջիկայում՚,-նշեց Ժան-Պոլ Մասնադան: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ հավելեց, որ շուտով կվերաստորագրվի Գեղարքունիք-Իզեր մարզերի համագործակցության հուշագիրը, որտեղ հնարավոր է ներառվեն նաեւ համագործակցության այլ ուղղություններ, սակայն ՙԲժշկական օգնություն եւ զարգացում՚ կազմակերպությունը կարող է նույն ձեւով շարունակել իր ներդրումային ծրագրերը եւ սկսված աշխատանքները,:Կողմերը քննարկեցին նաեւ շինարարների ընտրության հարցը, որտեղ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն առավել կարեւորեց շինարարության որակի ապահովումը:ՙԿարեւոր չի, թե որ կողմն է իր վրա վերցնում շինարարի ընտրության պատասխանատվությունը, քանի որ, բոլոր դեպքերում, մենք կարեւորում ենք շինարարության որակը: Մեզ համար շատ ավելի կարեւոր է ոչ թե ներդրված գումարի չափը, այլ՝ կատարված աշխատանքի արդյունքն ու որակը: Մեր համագործակցությունը շարունակվելու է, մենք միասին պատրաստ ենք քննարկելու եւ իրականացնելու ցանկացած ծրագիր, ինչը նպաստելու է մեր մարզի առողջապահական համակարգի զարգացմանը եւ արդիականացմանը՚-նշեց մարզպետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55