Նորություններ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 19.01.2015
Սույն թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի № 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» № 1444-Ն որոշումը, որով սոցիալական աջակցություն կտրամադրվի ՀՀ Արարատի (թվով 1), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց Ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք, մասնավորապես, հանդիսանում են այն համայնքները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում՝ Ադրբեջանի հանրապետության կողմից ենթարկվել են գնդակոծության...

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ 19.01.2015
Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հունվարի 19-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատակից Ֆելյա Պիպոյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Մարզի ղեկավարը բարձր գնահատեց Պիպոյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, որակելով նրան որպես ընկերասեր ու մարդկային բարձր հատկանիշներ ունեցող անձնավորություն: Ֆելյա Պիպոյանին շնորհավորեցին և համատեղ աշխատանքային ճանապարհ անցնելու համար ...

ԱԽՊՐԱՁՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 15.01.2015
Արդեն չորրորդ օրն է, ինչ ճանապահաշինարարները շարունակում են Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհի բացման աշխատանքները, որոնք ավարտին հասցնելու համար մնում է մոտ 800 մետր երկարություն: Անցած օրերի ընթացքում ճանապարհաշինարարները երկու միավոր տեխնիկայով կարողացել են հաղթահարել մոտ 2,6 կիլոմետր երկարությունը:ՙՃանապարհին դիզված ձյան բարձրությունը հասնում է երեք մետրի, որը մաքրելու համար մի քանի օր էր հարկավոր: լավ է, որ նոր տեղումներ չեն եղել, բուք չի փչել: Հուսամ, որ վաղը վերջապես կունենանք բաց, երթեւեկելի ճանապարհ...

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի 2014 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվությունն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բանակային երկրորդ կորպուսի ստորաբաժանումների ...

Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2014 թվականի ընթացքում հավաքագրվել են 105.8 տոկոսով, կամ մեկ միլիարդ 152 միլիոն 864.3 հազար դրամի փոխարեն հավաքագրվել է մեկ միլիարդ 220 միլիոն 256.3 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ 7.6 տոկոս աճ է արձանագրվել, կամ ավել է հավաքագրվել 138 միլիոն 611 հազար դրամ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, անցյալ տարվա ամփոփ...

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ 12.01.2015
Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հունվարի 12-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Ռուբիկ Ստեփանյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ և երկարամյա ու անբասիր աշխատանքի համար նրան խրախուսեց մարզպետի շնորհակալագրով: Մարզպետի գնահատմամբ Ռուբիկ Ստեփանյանն ունի մարդկային բարձր հատկանիշներ ու ...