Նորություններ

Կարեն Բոթոյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ 25.05.2017
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի նիստում Կարեն Բոթոյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Օրվա երկրորդ կեսին նորանշանակ մարզպետին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Նա շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար եւ ցանկացավ աշխատանքային հաջողություններ: ,, Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց՝ Կարեն Բոթոյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին: Կարեն Բոթոյանը մեկ ընտրաշրջան եղել է ՀՀ Աժ պատգամավոր, իսկ ՀՀ Աժ 6-րդ գումարման ընտրություններում շահել է Գեղարքունիքի մարզի ընտրողների մեծ մասի վստահությունը: Անկախ այն ամենից, թե ինչքան աշխատանք է կատարվել մարզում, մենք ունենք կուտակված հսկայական հիմնախնդիրներ, որոնց լուծմանը դուք պետք է ձեռնամուխ լինեք նորանշանակ մարզպետի հետ միասին: Դա ես համարում եմ ծանր...

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են հանրապետական շաբաթօրյակին 24.05.2017
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզում՝ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման, աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները ներկայացրին մարզում տիրող սանիտարական վիճակը, զեկուցեցին կատարված ամենօրյա աշխատանքների մասին՝ ըստ ոլորտների, խոսեցին ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականների կատարման մասին: Մարզում սանիտարական մաքրման...

Պատանի մարզիկը Եվրոպայի բաց առաջնության մրցանակակիր 24.05.2017
Մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Սևան քաղաքի մարզադպրոցի սան Կարեն Առաքելյանին և նրա մարզչին: Ինչպես ներկայացվեց, պատանի մարզիկը ընդգրկված է եղել Ուկրաինայի Հանրապետությունում օրերս կայացած Եվրոպայի բաց առաջնությանը մասնակցություն ցուցաբերած ՀՀ հավաքականի կազմում: Մրցաշարի ընթացքում Կարեն Առաքելյանը իր ուժերն է փորձել ուժային եռամարտ և գետնից ձգում վարժություն մարզաձևերից և իր տարիքային խմբում արժանացել առաջին կարգի մրցանակի: Մարզպետի պաշտոնակատարը շնորհավորեց պատանի մարզիկին և նրա մարզչին՝ ձեռք բերած հաղթանակի համար, մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաղթանակներ տարբեր մրցաշարերում: ,,Շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետարանին՝ ինձ ցուցաբերած աջակցության համար: Դա ավելի է պարտավորեցնում ինձ, որպեսզի բարձր պահեմ իմ մարզի ու երկրի անունն ու պատիվը: Ես ձգտում եմ դառնալ միջազգային տարբեր...

Ռաֆիկ Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի հետ 23.05.2017
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 23-ին հրաժեշտի հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բոլոր անդամների հետ: Հանդիպման ընթացքում նախկին մարզպետը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատանքային կոլեկտիվին հնգամյա համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնելով, որ համագործակցությունը մարզի և մարզպետարանի հետ ինքը կշարունակի նաև Ազգային Ժողովից՝ իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում: ,,Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մարզպետարանի կոլեկտիվին՝ երկարամյա համատեղ աշխատանքի համար: Բնականաբար ես առաջնորդվել եմ այս կոլեկտիվը որպես մի մեծ ընտանիք տեսնելու սկզբունքով: Անցած հինգ տարիների ընթացքում մենք միասին աշխատել ենք ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետների հետ, և նրանց կողմից երբևէ Գեղարքունիքի մարզի վերաբերյալ որևէ դժգոհություն չի եղել: Դա փաստում է այն մասին, որ...

Միջոցառումներ նվիրված թանգարանների միջազգային օրվան 22.05.2017
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպված ՙԹանգարանային գիշեր՚ միջոցառմանը ներկա են գտնվել 645 այցելու: Կազմակերպված միջոցառման շրջանակում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ներկայացվել են ցուցադրություններ՝ Սեւանի ավազանի հուշարձաններին, Գավառի տարածաշրջանից Արցախյան հերոսամարտում զոհվածներ Արմեն Մարտիրոսյանին ,Գուրգեն Այվազյանին ,Արման Ղանդիլյանին նվիրված թեմաներով, առանձին ցուցադրությամբ ներկայացվել են նաեւ Գավառ քաղաքի գեղանկարիչներ Աշխեն Սարգսյանի, Շուշան Ալմոյանի եւ Մանվել Մուրադյանի գեղանկարչական աշխատանքները: Թանգարանում տեղի ունեցած ցուցադրություններից հետո ելույթ են ունեցել Գավառի Հ.Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Թանգարանի մուտքի մոտ կազմակերպված բացօդյա ցուցադրությանը ներկայացվել են թանգարանում պահպանվող ազգագրական իրերի հետաքրքիր ու արժեքավոր նմուշներ:

Արծվանիստի միջնակարգ դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչվեց Խորեն Հարությունյանի անունով 17.05.2017
Գեղարքունիքի մարզի Արծվանիստի միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակն անվանակոչվեց նույն դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակից, մարտական դիրքում դժբախտ պատահարի հետեւանքով զոհված Խորեն Դերենիկի Հարությունյանի անունը: Դասասենյակի անվանակոչության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Խորեն Հարությունյանի հարազատները, Արծվանիստի համայնքապետարանի ներկայացուցիչներ, մանկավարժներ և աշակերտներ: Բացման խոսքում դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանը նշեց, որ Խորեն Հարությունյանը Ապրիլյան քառօրյա մարտերին...


