Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի վերանորոգվող երիտասարդական կենտրոն

18.07.2017

Հուլիսի-18 ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի երիտասարդական բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ ծանոթացավ ու անձամբ մասնակցեց երիտասարդների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին։ «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դաշտոյանը մարզպետին պատմեց, որ երիտասարդական կենտրոն ունենալու գաղափարը հնարավոր է եղել կյանքի կոչել Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ, որի կողմից հատկացվել է տարածք, իսկ մնացած աշխատանքները կատարվում են քաղաքի երիտասարդների և նրանց ծնողների աջակցությամբ։
Ըստ կենտրոն հաճախող երիտասարդների՝ կենտրոնն ունենալու է կինո և ազգային պարերի դահլիճ, ցուցասրահ, ռազմահայրենասիրական դաստիարակության լսարահ և այլ սենյակներ: ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածքային ծրագրի կողմից կենտրոնում հիմնվելու է դասընթացների և ժողովների անցկացման սրահ, որն հագեցած է լինելու համապատասխան գույքով եւ սարքավորումներով: Իսկ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի երիտասարդների կողմից իրականացվող ,,Համայնքային Ծառայության Ուսումնական Ծրագրի,, շրջանակներում փոխվել են պարի սրահի պատուհանները: Կենտրոնում սոցիալական ձեռներեցության շրջանակներում հիմնվելու է սննդի պատրաստման և մատակարարման կետ: Այստեղ նախատեսված է նաև կազմակերպել երիտասարդների կարողությունների զարգացման և համայնքային այլ ծրագրեր: Հիմնանորոգվող կենտրոնը հնարավորություն կտա, որպեսզի քաղաքի պատանիները և երիտասարդներն այստեղ իրենց ազատ ժամանցը կազմակերպեն: Այն նաև կհանդիսանա կրթական, մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության եզակի կենտրոն Գավառի տարածաշրջանում: Նորաստեղծ երիտասարդական կենտրոնը մասամբ կլուծի նաև երիտասարդների զբաղվածության հարցը: Իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել այս տարվա սեպտեմբեր ամսին:
Կարեն Բոթոյանը ողջունեց երիտասարդների այս քայլը և նշեց, որ համայնքների զարգացումն առանց երիտասարդների ստեղծագործ մտքի ու ակտիվ ներգրավվածության հնարավոր չէ պատկերացնել։ Մարզպետը նաև պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում օժանդակել կենտրոնի գործուներությանը և երիտասարդների հետաքրքիր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզի ղեկավարը եղավ նաև Գավառի քաղաքային գրադարանում, շրջեց սրահներում, զրուցեց աշխատակիցների հետ, իր տպավորությունները կիսեց գրադարանում՝ ընթերցողի համար ստեղծված հարմարավետ պայմանների վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:23:44