Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպում ունեցավ հանդբոլի հավաքականի կազմի և ,,Լավագույն մարզական ընտանիքների,, հետ

14.07.2017

Հուլիսի-14 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց հուլիսի 17-ից 22-ը Ծաղկաձորում կայանալիք ՀՀ Նախագահի մրցանակի համար կազմակերպվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված 13 ընտանիքներին։ Մարզպետը հաջողություն մաղթեց ընտանիքներին գալիք մրցումներում և հույս հայտնեց, որ ոլորտի մասնագետների գլխավորությամբ տևական ժամանակ անցկացված նախապատրաստական աշխատանքները կտան իրենց ցանկալի արդյունքը` ավելի բարձր մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Կարեն Բոթոյանը հանձնարարեց նաև կազմակերպել մարզային թիմին երկրպագել ցանկացողների տեղափոխման հարցը, որպեսզի մրցումների ընթացքում թիմի անդամներին տեղում ոգևորելու հնարավորություն ունենան ավելի մեծ թվով մարդիկ։ Մարզպետը ընտանիքներին հանձնեց միասնական մարզահագուստ: Հանդիպումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում։
Նույն օրը Կարեն Բոթոյանն ընդունեց Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի հանդբոլի հավաքականի անդամներն: Թիմը հուլիսի 11-13-ը Դիլիջանում մասնակցել է ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների Հանրապետական 26-րդ մարզական խաղերին և գրավել 2-րդ մրցանակային տեղը: Մարզպետը շնորհավորեց մարզիկներին և նրանց մարզիչներին հաղթանակի առթիվ, ակնկալելով հավաքականի անդամներից նորանոր հաղթանակներ նաև՝ Հանրապետությունից դուրս կազմակերպվող մրցաշարերում: Գեղարքունիքի մարզի հանդբոլի հավաքականի կազմում ընդգրկված են 16-17 տարեկան՝ 12 պատանիներ, որոնք ներկայացնում են Գավառ և Սարուխան համայնքները: Հավաքականի մարզիչներն են Վահան Սարգսյանը և Գնել Թորոսյանը: Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը ոլորտի մասնագետների հետ քննարկեց մարզաձևի զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծման հետ կապված հարցեր։  Ի նշան երախտագիտության թիմը իր խրախուսական պարգևը հանձնեց մարզպետ Կարեն Բոթոյանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:22:36