Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Բոթոյանը Ծաղկաձորում հանդիպեց ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի մասնակիցներին

18.07.2017

Հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը Ծաղկաձորի մարզական համալիրում հանդիպեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցախաղում Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզական ընտանիքներին՝ քաջալերելով եւ ոգեւորելով նրանց ՀՀ Նախագահի մրցանակի համար ծավալված պայքարում: Գեղարքունիքի մարզից ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթին մասնակցում է 13 ընտանիք, որոնցից 1-ը՝ հաշմադամություն ունեցող ընտանիք է Վարդենիսից: Մարզական 12 ընտանիքներից 7-ը ներկայացնում են Գավառ քաղաքը, 1-ը՝ Վարդենիս քաղաքը , 3-ը՝ Հայրավանք, 1-ը՝ Կարմիրգյուղ համայնքները : Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը իր խոսքում նշեց, որ մարզը ներկայացնող մարզիկները կարող են ապացուցել, որ հենց այնպես չեն ժամանել Ծաղկաձոր:ՙԱռաջին հերթին մենք ուրախ ենք, որ այսքան շատ թվով մարզական ընտանիքներ են պայքարում ՀՀ Նախագահի մրցանակի համար:Երկրորդ հերթին՝ անձամբ ենք եկել՝ ոգեւորելու նրանց, որպեսզի նրանք հաղթելու հոգեբանությամբ մոտենան մրցումներին: Իսկ եթե հաղթանակներն ապահովվեն, մենք նրանց կդիմավորենք հանդիսավորությամբ ու հավուր պատշաճի՚,-հավաստեց մարզպետ Կարեն Բոթոյանը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի պատվիրակության հետ Ծաղկաձոր էին ժամանել նաեւ բազմաթիվ երկրպագուներ՝ քաջալերելու իրենց մարզիկներին:  Վերջիններիս իրենց պարային կատարումներով ողջունեցին Հայրավանք համայնքի ,,Հայրավանք,, պարային համույթի սաները: Ծաղկաձորում մրցախաղերը  կավարտվեն հուլիսի 22-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36