Նորություններ

Ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց հայրենիքի պաշտպանի անունով 03.04.2017
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը հանդիսավոր պայմաններում անվանակոչվեց նույն դպրոցի շրջանավարտ, Հայոց բանակի զինծառայող, Ապրիլյան հերոսամարտերի մասնակից, 2016 թվականի հոկտեմբերին Թալիշի պաշտպանական դիրքերում թշնամու գնդակից զոհված Գուրգեն Ավետիքի Այվազյանի անունով: Դասասենյակի անվանակոչության միջոցառմանը մասնակցեցին Գուրգեն Այվազյանի ծնողներն ու հարազատները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի զինկոմիսարիատի պատասխանատու աշխատակիցներ, Գավառի տարածքի հանրակրթական դպրոցների զինղեկները, Գանձակի միջնակարգ երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվները եւ աշակերտները: Միջոցառմանը Գավառի զինկոմիսարիատի հրավերով...

Հիշատակի արարողություններ նվիրված Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին 03.04.2017
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ ապրիլի 1-ին մարզի համայնքներում կազմակերպվեց և անցկացվեց Ապրիլյան քառօրյայի ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակի և խորնարհումի արարողություն: Միջոցառումներին մասնակցում էին զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, համայնքների բնակիչներ, դպրոցականներ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Մինչև գրական ցերեկույթի մեկնարկը մասնակիցները այցելեցին հերոսացած տղաների շիրիմներին և ծաղիկներ խոնարհեցին, կատարվեց խնկարկումի արարողություն: Այնուհետև հիշատակի միջոցառումները շարունակվեցին Զոլաքարի թիվ 1, 2, Վերին Գետաշենի թիվ 2, Երանոսի թիվ 2, Գեղհովիտի թիվ 1, Գանձակի թիվ 1, 2, Գավառի թիվ 5,7, Փոքր Մասրիկի, Գեղամասարի, Արծվանիստի, Արեգունու միջնակարգ դպրոցներում, որտեղ սովորել և...

Գավառ քաղաքում մեծարվեցին Ապրիլյան հերոսամարտերի մասնակից զինծառայողները 22.03.2017
Գավառի երաժշտական դպրոցում անցկացված ռազմահայրենասիրական ցերեկույթի ժամանակ խրախուսվեցին Հայոց բանակի զինծառայողներ, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակիցներ, Գավառի զինկոմիսարիատից զորակոչված Էդգար Հայրապետյանը, Արթուր Հովեյանը եւ Վազգեն Սահակյանը: Ցերեկույթը տեղի ունեցավ ՀՀ ՊՆ բանակային 3-րդ զորամիավորման, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի եւ Գավառի զինկոմիսարիատի համատեղ նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Հանդիպման ամենամեծ անակնկալը սպասվում էր Էդգար Հայրապետյանի ծնողներին՝ Էդուարդ Հայրապետյանին եւ Լուսինե Սուքիասյանին, որոնց զավակն արժանացել էր հրամանատարության ուշադրությանն ու խրախուսանքին: Մինչ Էդգարը բեմ կհրավիրվեր, ներկաները դիտեցին զինծառայողների մասին տեսաֆիլմ, որի առաջին կադրերից պարզ դարձավ, որ խոսքը շարքային զինծառայող, վարորդ...

Մարզի բուժքույրերին ներկայացվեց հերթական դասախոսությունը 11.03.2017
Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և Հայաստանի ,,Բուժքույրերի միավորում,, հասարակական կազմակերպության միջոցով մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանդիպում՝ մարզի առողջապահական հիմնարկների մոտ 200 բուժքույրերի մասնակցությամբ: Վերջիններս նախ ստացան մարզի ղեկավարության շնորհավորանքը կանանց տոնի առթիվ, ապա Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը երկարամյա անբասիր աշխատանքի համար մի շարք բուժքույրերի հանձնեց Գեղարքունիքի մարզպետի կողմից նախատեսված շնորհակալագրերը: Այնուհետև մարզի բուժքույրերն ունկնդիր եղան Հայաստանի ,,Բուժքույրերի միավորում,, հասարակական կազմակերպության մասնագետների կողմից ներկայացված հերթական դասախոսությանը, որը վերաբերում էր մարտի դաշտում վիրավորներին ճիշտ և ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելուն: ,,Հայաստանի...

Անցկացվեց շախմատի մարզային առաջնության մարզային փուլը 10.03.2017
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոցում Սարուխանի համայնքապետարանի աջակցությամբ անցկացվեց մինչեւ 10, 12, 14, 16 տարեկան պատանիների շախմատի 2017 թվականի մարզային առաջնության մարզային փուլը՝ նվիրված Հայոց բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության տվյալներով մարզային փուլին մասնակցեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սեւանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի եւ Վարդենիկի մասնաճյուղերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված շախմատիստները՝ ըստ տարիքային խմբերի, հետեւյալ համամասնությամբ. մինչեւ 10 տարեկաններ՝ 4 տղա, մինչեւ 12 տարեկաններ՝ 2 տղա, մինչեւ 14 տարեկաններ՝ 2 տղա եւ մինչեւ 16 տարեկաններ՝ 2 տղա: Առաջնությունը անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն՝ շվեյցարական մրցակարգով, 7 փուլով: Մարզային առաջնությունն անհատական էր: Յուրաքանչյուր խաղացողի ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ 07.03.2017
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր եւ դուստրեր Հայոց աշխարհի: Ձեր ամենօրյա ներկայությունն է մեր կյանքը դարձնում բերկրալի, սիրով ու հավատով լի, ստեղծում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, ապահովում մեր ազգի հարատեւության ուղին: Դուք եք մեր կյանքի անփոխարինելի հրաշալիքը, մեզ ժպիտ ու գեղեցկություն, մայրական գուրգուրանք ու քույրական քնքշանք պարգեւողը, Երկունքի սուրբ խորհուրդը ձեր մեջ կրող, մեր աշխարհը նորացնող միակ աղբյուրը: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս սքանչելի տոնի առթիվ, մաղթում խաղաղ հայրենիք, ընտանեկան ու անձնական անափ երջանկություն, ծաղկառատ գարուններ, ամենայն սեր ու բարիք: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան


