Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության ներկայացուցիչներին

14.08.2017

Օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության ներկայացուցիչներ Ժան Պոլ Մասնադային և Ժան Կլոդ Ռոսսեյին: Հյուրերը Գեղարքունիքի մարզի ղեկավարի հետ քննարկեցին 2017 թվականին իրենց կազմակերպության միջոցներով մարզի առողջապահական որոշ հիմնարկներում իրականացված ծրագրերի ընթացքի և առաջիկա անելիքների մասին մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ եղավ այս տարի Վարդենիսի պոլիկլինիկայի ենթակայությամբ գործող մի շարք գյուղական բուժկետերին իրենց միջոցներով առաջին բուժօգնության պարագաներով հագեցած բժշկական պայուսակներ տրամադրելու գործընթացին, ինչպես նաև՝ նույն տարածաշրջանի բուժքույրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերին: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կազմակերպությանը՝ համագործակցության շրջանակներում մարզում նման արդյունավետ ձեռնարկներ իրականացնելու համար, հավաստիացնելով, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցել և ընդառաջել այն ծրագրերին, որոնք կյանքի կկոչվեն նաև առաջիկայում: Ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Բոթոյանի հետ խոսեցին նաև այս տարի իրենց միջոցներով Վարդենիսի պոլիկլինիկայի ենթակայությամբ գործող բուժկետերում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին: Մարզպետն առաջարկեց իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություն և առաջնահերթությունը տալ առավել խոցելի վիճակում գտնվող բուժկետերին, որոնք նաև նախկին շրջկենտրոնից գտնվում են ավելի մեծ հեռավորության վրա: Ֆրանսիական կողմը, հավանություն տալով մարզպետի առաջարկին, հույս հայտնեց, որ լրացուցիչ ուսումնասիրություններից հետո արդյունքները կքննարկվեն մարզպետի հետ, և վերանորոգվող բուժկետերի մասով կկայացվի վերջնական որոշում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55