Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ էպոսասացության փառատոնի մարզային փուլը

14.08.2017

,,Սասնա ծռեր,, էպոսին նվիրված ամենամյա հանրապետական փառատոնի մեկնարկը տրվել է մայիս ամսին: Փառատոնի շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել է ներդպրոցական փուլ, որի արդյունքում լավագույն ճանաչված 25 դպրոցականները օգոստոսի 11-ին մարզի երկրագիտական թանգարանում մասնակցել են էպոսասացության փառատոնի մարզային փուլին: Ժյուրիի կազմում ընդգրկվել են ԳՊՀ դասախոսներ, էպոսագետներ, մարզպետարանի և մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Լսելով բոլոր մասնակիցների կատարումները, ժյուրին ընտրել է այն մասնակիցներին, ովքեր  մարզը կներկայացնեն էպոսասացության փառատոնի հանրապետական փուլում: Նրանք են Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նելլի Վարդանյանը, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Գուրգեն Արեւշատյանը եւ Արեգ Սիմոնյանը, Մարտունու Մնաց Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Արման Հակոբյանը, Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Մանուկյանը, Նորատուս գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մերի Խաչատրյանը:  Միջոցառման ավարտին ժյուրիի անդամները ուսուցողական բնույթի մի քանի դիտարկումներ և շտկումներ արեցին:  Էպոսասացության մարզային փառատոնի ավարտին բոլոր մասնակիցները խրախուսվեցին Գեղարքունիքի մարզպետի կողմից սահմանված հավաստագրերով և հուշանվերներով, իսկ Գեղարքունիքի մարզային գրադարանը նրանց գրքեր նվիրեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55