Նորություններ

Մարզի շրջանավարտներին այցելեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը 26.05.2017
Գեղարքունիքի մարզում մայիսի 26-ին ՙՎերջին զանգը՚ հնչեց մարզային ենթակայության 85 միջնակարգ եւ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող 8 դպրոցների ավարտական դասարաններում: Մարզի դպրոցներում կազմակերպվեցին ՙՎերջին դաս՚ միջոցառումներ, որոնց մասնակցեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Իր աշխատանքային առաջին օրը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն անցկացրեց մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում՝ մասնակցելով ՙՎերջին դաս՚ միջոցառումներին: Վարդենիս քաղաքի Էդիկ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհավորեց շրջանավարտերին՝ մաղթելով հաջողություններ հետագա ուսումնառության մեջ: Վարդենիսի ավագ դպրոցում Կարեն Բոթոյանը շնորհավորանքի խոսք ուղղեց ավարտական դասարանի 60 շրջանավարտներին:ՙՍիրելի շրջանավարտներ,այս պահից դուք հրաժեշտ եք տալիս ձեր դպրոցական կյանքին եւ մուտք գործում կյանքի նոր շեմ: Այժմ արդեն ձեր կյանքի նավը նավահանգստից դուրս է գալիս ...

Կարեն Բոթոյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ 25.05.2017
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի նիստում Կարեն Բոթոյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Օրվա երկրորդ կեսին նորանշանակ մարզպետին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Նա շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար եւ ցանկացավ աշխատանքային հաջողություններ: ,, Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց՝ Կարեն Բոթոյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին: Կարեն Բոթոյանը մեկ ընտրաշրջան եղել է ՀՀ Աժ պատգամավոր, իսկ ՀՀ Աժ 6-րդ գումարման ընտրություններում շահել է Գեղարքունիքի մարզի ընտրողների մեծ մասի վստահությունը: Անկախ այն ամենից, թե ինչքան աշխատանք է կատարվել մարզում, մենք ունենք կուտակված հսկայական հիմնախնդիրներ, որոնց լուծմանը դուք պետք է ձեռնամուխ լինեք նորանշանակ մարզպետի հետ միասին: Դա ես համարում եմ ծանր...

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են հանրապետական շաբաթօրյակին 24.05.2017
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզում՝ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման, աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները ներկայացրին մարզում տիրող սանիտարական վիճակը, զեկուցեցին կատարված ամենօրյա աշխատանքների մասին՝ ըստ ոլորտների, խոսեցին ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականների կատարման մասին: Մարզում սանիտարական մաքրման...

Պատանի մարզիկը Եվրոպայի բաց առաջնության մրցանակակիր 24.05.2017
Մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Սևան քաղաքի մարզադպրոցի սան Կարեն Առաքելյանին և նրա մարզչին: Ինչպես ներկայացվեց, պատանի մարզիկը ընդգրկված է եղել Ուկրաինայի Հանրապետությունում օրերս կայացած Եվրոպայի բաց առաջնությանը մասնակցություն ցուցաբերած ՀՀ հավաքականի կազմում: Մրցաշարի ընթացքում Կարեն Առաքելյանը իր ուժերն է փորձել ուժային եռամարտ և գետնից ձգում վարժություն մարզաձևերից և իր տարիքային խմբում արժանացել առաջին կարգի մրցանակի: Մարզպետի պաշտոնակատարը շնորհավորեց պատանի մարզիկին և նրա մարզչին՝ ձեռք բերած հաղթանակի համար, մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաղթանակներ տարբեր մրցաշարերում: ,,Շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետարանին՝ ինձ ցուցաբերած աջակցության համար: Դա ավելի է պարտավորեցնում ինձ, որպեսզի բարձր պահեմ իմ մարզի ու երկրի անունն ու պատիվը: Ես ձգտում եմ դառնալ միջազգային տարբեր...

Ռաֆիկ Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի հետ 23.05.2017
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 23-ին հրաժեշտի հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բոլոր անդամների հետ: Հանդիպման ընթացքում նախկին մարզպետը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատանքային կոլեկտիվին հնգամյա համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնելով, որ համագործակցությունը մարզի և մարզպետարանի հետ ինքը կշարունակի նաև Ազգային Ժողովից՝ իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում: ,,Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մարզպետարանի կոլեկտիվին՝ երկարամյա համատեղ աշխատանքի համար: Բնականաբար ես առաջնորդվել եմ այս կոլեկտիվը որպես մի մեծ ընտանիք տեսնելու սկզբունքով: Անցած հինգ տարիների ընթացքում մենք միասին աշխատել ենք ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետների հետ, և նրանց կողմից երբևէ Գեղարքունիքի մարզի վերաբերյալ որևէ դժգոհություն չի եղել: Դա փաստում է այն մասին, որ...

Միջոցառումներ նվիրված թանգարանների միջազգային օրվան 22.05.2017
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպված ՙԹանգարանային գիշեր՚ միջոցառմանը ներկա են գտնվել 645 այցելու: Կազմակերպված միջոցառման շրջանակում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ներկայացվել են ցուցադրություններ՝ Սեւանի ավազանի հուշարձաններին, Գավառի տարածաշրջանից Արցախյան հերոսամարտում զոհվածներ Արմեն Մարտիրոսյանին ,Գուրգեն Այվազյանին ,Արման Ղանդիլյանին նվիրված թեմաներով, առանձին ցուցադրությամբ ներկայացվել են նաեւ Գավառ քաղաքի գեղանկարիչներ Աշխեն Սարգսյանի, Շուշան Ալմոյանի եւ Մանվել Մուրադյանի գեղանկարչական աշխատանքները: Թանգարանում տեղի ունեցած ցուցադրություններից հետո ելույթ են ունեցել Գավառի Հ.Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Թանգարանի մուտքի մոտ կազմակերպված բացօդյա ցուցադրությանը ներկայացվել են թանգարանում պահպանվող ազգագրական իրերի հետաքրքիր ու արժեքավոր նմուշներ:


