Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ

04.10.2017

Հարգելի ուսուցիչներ
Այս օրը լավագույն առիթ է՝ եւս մեկ անգամ ակնածանքով եւ երախտագիտորեն հիշելու այն մարդկանց, ովքեր ստեղծել ու զարգացրել են Հայոց բազմադարյան դպրությունը, ակնառու հետք թողել սերունդների կրթության ու դաստիարակության, գիտության ու մշակույթի զարգացման գործում: Այսօր էլ դուք եք շարունակում նրանց ազգանվեր ու ազգապահպան առաքելությունը՝ մատաղ սերնդին հաղորդակից դարձնելով կրթությանն ու գիտությանը, ազգային ու համամարդկային մտքի նվաճումներին, կերտում ու կյանք ճանապարհում Հայաստանի Հանրապետության այսօրվա ու վաղվա գրագետ, կիրթ, ստեղծագործ մտքի եւ կայուն գիտելիքների տեր քաղաքացիներին:
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, ցանկանում միշտ խաղաղ ու ապահով հայրենիք, աշխատանքային անսպառ եռանդ, քաջ առողջություն, մասնագիտական ու անձնական հաջողություններ:
Ջերմ բարեմաղթանքներով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06