Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ

28.09.2017

Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի միջոցների հաշվին ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության, Մ-4-Ծովագյուղ միջհամայնքային եւ Գեղարքունիքի դպրոց տանող համայնքային ճանապարհներին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ , Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի Գեղարքունիքի մարզի հատվածում նախատեսված է ասֆալտապատում 13 կլիոմետր երկարությամբ եւ 149 հազար քառակուսի մետր մակերեսով, որի համար պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ 327 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում են ՙՍուարդի՚ ԲԸ եւ ՙԿապավոր՚ ՍՊԸ շինարարները: Շինարարությունը մեկնարկել է օգոստոսի վերջերից եւ կավարտվի հոկտեմբերի 10-ին: Ասֆալտապատվող Մ-4 Ծովագյուղ ավտոճանապարհն ունի 600 գծամետր երկարություն եւ մոտ 4600 քառակուսի մետր մակերես:Շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 60 միլիոն դրամ: Շինարարությունը մեկնարկել է սեպտեմբերին եւ կավարտվի առաջիկա 10 օրերի ընթացքում: Գեղարքունիք գյուղի դպրոց տանող ճանապարհի երկարությունը կազմում է 650 գծամետր, ասֆալտապատվող մակերեսը՝ մոտ 4000 քառակուսի մետր: Այստեղ եւս պետբյուջեից հատկացվել է 60 միլիոն դրամ: Աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 20-ից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59