Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի տարածաշրջանում անցկացվեց ,,Մեծ փուռ,, փառատոնը

02.10.2017

Սեպտեմբերի 30-ին Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի տարածքում անցկացվեց «Մեծ փուռ 2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Փառատոնի ժամանակ Գանձակ, Սարուխան և Կարմիրգյուղ համայնքների կարտոֆիլ արտադրողների 11 խումբ, անհատ ֆերմերներ և տարբեր կազմակերպություններ կազմակերպեցին կարտոֆիլից պատրաստված շուրջ 50 կերակրատեսակների, ինչպես նաև տարածաշրջանին բնորոշ ավանդական ուտեստների ցուցադրություն և հյուրասիրություն:
«Փառատոնը հիանալի հնարավորություն է նպաստելու գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, իսկ միջոցառումը նպատակ ունի աջակցել կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողների եկամուտների ավելացմանը»,- նշեց Վորլդ Վիժն Հայաստանի Գեղարքունիքի մարզի զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանը:
Տոնակատարությանը հրավիրված Գեղարունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը մարզի տարածաշրջանում: ,, Սա հնարավորություն է, որպեսզի մարզի արտադրողները ճանաչեն միմյանց և փորձի փոխանակում անեն: Վստահ եմ, որ սա մարզի բնակիչների համար նաև դառնալու է հարթակ բարեկամության, ձեռքսեղմումի և ինչու չէ՝ նաև ժպիտի,, -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզի ղեկավարը:
Միջոցառումն ուղեկցվեց ժողովրդական երգ ու պարով, կազմակերպվեցին տարբեր մրցույթներ` «Լավագույն Փռնչի», «Ամենաքեֆչի փռնչի» և «Ամենահյուրասեր փռնչի» անվանակարգերում, մրցանակ ստացավ նաև «Լավագույն տաղավարը» ներկայացնող խումբը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39