Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարճաղբյուր համայնքում հիմնվել է չիչխանի վերամշակման արտադրամաս

26.09.2017

Սեպտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում տեղի է ունեցել «Արևահատիկ» ապրանքանիշի ներքո հանդես եկող չիչխանի վերամշակմամբ զբաղվող խմբի արտադրամասի բացման արարողությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզային զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանը։

«Չիչխանի հավաքչությամբ և վերամշակմամբ զբաղվող խումբը» ձևավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ «ՎորլդՎիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, վերամշակման արտադրամասը հիմնվել է նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն, «Կանաչ արահետ» ՀԿ ի և անհատ բարերի տրամադրած հիմնական և շրջանառու միջոցների հաշվին: Խումբը, որը բաղկացած է 7 ընտանիքներից 11 անդամներով, ընդգրկված է պտղի հավաքման և վերամշակման աշխատանքներին։

Ներկա պահին խումբն արտադրում է չիչխանի խյուս (մածուկ) ապակե տարայով 400 գրամ զտաքաշով և հյութ՝ 1 լիտր տարողությամբ։ Արտադրամասը հագեցած է անհրաժեշտը սարքավորումերով, ինչը հնարավորություն է տալիս արտադրությունը կազմակերպել հիմնականում ավտոմատացված եղանակով։ Մինչև «Չիչխանի հավաքչությամբ և վերամշակմամբ զբաղվող խմբի» ձևավորումը՝ անդամները չիչխանը հիմնականում վաճառել են միջնորդներին, ովքեր և հանձնել են դա վերամշակող կազմակերպություններին կամ վաճառել են անհատ սպառողներին՝ հատիկ, աղացած կամ մածուկի տարբերակով։

Բացման արարողությանը մասնակցող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նախ շնորհավորել է ներկաներին նման արտադրամաս ունենալու կապացությամբ և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրա ստեղծմանը։ Մարզպետը կարևորել է մարզում նման արտադրամասերի ստեղծումը, ինչը, ըստ մարզպետի, կնպաստի մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55