Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարսեր, Վաղաշեն եւ Գեղարքունիք համայնքներում բացվել են նախակրթարաններ

27.09.2017

Գեղարքունիքի մարզի Վարսեր, Վաղաշեն եւ Գեղարքունիք գյուղերի միջնակարգ դպրոցներում այսուհետ գործելու են նախակրթարաններ, որոնք հիմնվել են ՙՍեյվ դը չիլդրեն՚ կազմակերպության կողմից՝ վերոնշյալ համայնքների կողմից կատարված մասնակի ներդրումներով եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տեղեկացմամբ, նշված համայնքներում նախակրթարանները հիմնվել են նշված համայնքների դպրոցների շենքերում: ՙՍեյվ դը չիլդրեն՚ կազմակերպության միջոցների հաշվին եւ համայնքապետարանների համաֆինանսավարմամբ նախակրթարանների խմբասենյակները հիմնանորոգվել են ամբողջությամբ, ապահովվել անհրաժեշտ կահույքով ու գույքով: Բացի այդ, նախակրթարանների աշխատակազմերը մասնակցել են այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կարճաժամկետ ուսուցման կազմակերպման դասընթացներին: ՙԾրագիրն իրականացվում է կարողությունների զարգացման եւ ռեսուրսների մոբիլիզացման գաղափարի ներքո՝ դպրոցի աշխատակազմի եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ: Նորաբաց կենտրոնի նպատակն է՝ համապատասխան գիտելիք ու հմտություն հաղորդել 5-6 տարեկան երեխաներին: Նշված համայնքների երեխաները վերջին երկու տասնամյակների ընթացքում զրկված են եղել նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Ծնողներն էլ հավաստում են, որ իրենք նախակրթարանների բացմամբ արդեն ազատվում են իրենց երեխաներին նախադպրոցական կրթությամբ ապահովելու տասնամյակների հոգսից՚,-ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Դպրոցների տնօրենների հավաստմամբ՝ Գեղարքունիքի նորաբաց նախակրթարանում ընդգրկված են 27, Վաղաշենում՝ 39 եւ Վարսերում՝ 15 նախադպրոցական տարիքի երեխաներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59