Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուժեղ քամին վնաս է պատճառել Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքին

Ուժեղ քամին վնաս է պատճառել Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքին 01.02.2018

Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում այսօր առավոտյան վայրկյանների տևողությամբ պտտահողմը պոկել է դպրոցի տանիքի զգալի հատվածի թիթեղները , կոտրել պատուհանների ապակիներ, վնասել դպրոցի բակում կայանված երկու ավտոմեքենա: Դպրոցի 230 աշակերտներն անմիջապես տարհանվել են, բարեբախտաբար մարդկային վնաս չի գրանցվել: ,, Ժամը 9 անց 35-ի սահմաններում լսեցի աղմուկ, մտածեցի թե երկրաշարժ է, դուրս եկա, արդեն 3 մասնաշենքի ձեռնահարկերը պտտահողմը պոկել, բակ էր նետել: Վնասվել են դպրոցի դահլիճի, համակարգչային դասասենյակի և տնօրենի աշխատասենյակի եվրոպատուհաններ, ջեռուցման համակարգի մարտկոցներ: Բարեբախտաբար ոչ մի երեխայի վնաս չի եղել,,- ներկայացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանը : Դպրոցում աշխատող համայնքային հանձնաժողովն արդեն չափում ու հաշվարկում է քամու հասցրած վնասի չափերը: ,, Ամբողջությամբ վնասվել է...

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվեց  Արցախյան պատերազմում անհայտ կորած մարտիկի հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվեց Արցախյան պատերազմում անհայտ կորած մարտիկի հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան 30.01.2018

Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում հունվարի 29-ին տեղի ունեցավ նույն դպրոցի սան, Արցախյան հերոսամարտի մասնակից, 1992 թվականին Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերի ինքնապաշտպանության մարտերի ընթացքում անհայտ կորած Սերգո Հրանտի Ավետիսյանի հիշատակն հավերժացնող հուշաղբյուրի բացման արարողությունը: Այն կանգնեցվել է հերոսի զավակների աջակցությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավարության և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության համատեղ ուժերով: Աղբյուր-հուշարձանը պատրաստել է կարմիրգյուղցի քանդակագործ Հակոբ Թորոսյանը...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ 27.01.2018

Հարգելի հայրենակիցներ: Պատմական ու անշրջելի հաղթանակներ կերտած Հայոց բանակը վստահորեն շարունակում է ապահովել մեր հայրենիքի խաղաղությունն ու անվտանգությունը՝ անառիկ պահելով Հայաստանի ու Արցախի սահմանները թշնամու յուրաքանչյուր ոտնձգությունից: Հայոց բանակի պատմությունը , 26 տարիների ընթացքում, հերոսական ճանապարհի պատմություն է, որը կերտել ու կերտում են մեր ժողովրդի լավագույն զավակներն իրենց կյանքի ու արյան, մտքի ու ջանքերի գնով՝ շունչ ու ոգի տալով համայն հայության դարավոր երազանքներին ու նպատակներին: Հայոց բանակի յուրաքանչյուր սպայի ու զինվորի քաջարի կամքով է միայն կանգուն մեր հայրենիքը, անպարտ ու հզոր, լուսավոր գալիքների հանդեպ հավատով լի: Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կայացման 26-րդ տարեդարձի կապակցությամբ, ցանկանում համահայկական նորանոր հաղթանակներ: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի մարզային փուլին

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի մարզային փուլին 26.01.2018

Հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև ,,Կորյուն ,, ռազմամարզական խաղերի կազմակերպման և անցկացման կարգի հետ կապված հարցեր: ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի նպատակն է ռազմահայրենասիրական դաստիարակության, ՆԶՊ առարկայի դասավանդման և ռազմամարզական պատրաստվածության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության ներկայացուցիչներ, խաղի տարածքային փուլում հաղթող ճանաչված Սոթքի, Դդմաշենի ,Զոլաքարի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ և Ճամբարակի ավագ դպրոցների զինղեկները: Մարզպետի տեղակալը նախ ողջունեց խաղի դպրոցական և տարածքային փուլերում հաջողություն արձանագրած թիմերին, հույս հայտնելով, որ թիմերը առավել բարձր պատասխանատվությամբ ու պատրաստվածությամբ կմասնակցեն նաև ռազմամարզական խաղի մարզային փուլին:

Ոգեկոչման  ցերեկույթ` Հայոց բանակի  տարեդարձի առթիվ

Ոգեկոչման ցերեկույթ` Հայոց բանակի տարեդարձի առթիվ 25.01.2018

ՀՀ բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի նախաձեռնությամբ հունվարի 25-ին Գավառ քաղաքի մշակույթի պալատում անցկացվեց ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված ՀՀ ԶՈւ 3-րդ բանայաին կորպուսի սպա, սակրավոր, 2013 թվականի հոկտեմբերին մարտական առաջադրանքը կատարելիս զոհված և հետմահու ,,Մարտական խաչ,, երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին: Արարողությանը մասնակցում էին հերոսի ծնողներն ու հարազատները , ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մանկավարժներ, դպրոցականներ: Ցերեկույթը մեկնարկեց Գեորգի Մնացականյանի մասին պատմող ,, Արծվաքարցի արծիվը,, ֆիլմի ցուցադրությամբ, որում ներկայացվեց Գեորգի անհատը և զինվորականը: ,, Մեն այսօր և հուզված ենք և հպարտ: Հպարտ ենք, քանի որ ունենք հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոս տղաներ, ինչպիսին որ Գեորգին էր, բայց միևնույն ժամանակ տխուր ենք, քանի որ նրանք այլևս մեր կողքին չեն: Գեորգին իր կյանքը տվեց հանուն խաղաղության, հանուն մեր երկրի սահմանների պաշտպանության, որպեսզի այսօր իր ծառայակից…

Գեղարքունիքում սքրինինգային հետազոտությունները կատարվել են բարձր արդյունքներով

Գեղարքունիքում սքրինինգային հետազոտությունները կատարվել են բարձր արդյունքներով 24.01.2018

Հունվարի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ կայացավ խորհրդակցություն, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի բուժհաստատությունների 2017 թվականի աշխատանքային եւ ֆինանսական կատարողականների, մարզում անցկացված սքրինինգային հետազոտությունների արդյունքները, ինչպես նաեւ > վիրուսի դեմ իրականացվող պատվաստումների ընթացքը: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, ընդհանուր առմամբ ֆինանսական տարին շահույթով են փակել թե հիվանդանոցային, թե ամբուլատոր ծառայություն մատուցող բուժհիմնարկները: Թեև ոչ մեծ քանակի, բայց որոշակի պարտքերով են տարին փակել Նորատուսի բուժամբուլատորիան, Արծվանիստի, Աստղաձորի, Վաղաշենի, Ակունքի, Լիճքի, Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնները: Մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը հանձնարարեց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-05 16:24:56