Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը տեղում ուսումնասիրեց հանգստյան գոտիների սպասարկման և սանիտարական վիճակը 23.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականների ընթացքին հետևելու նպատակով՝ հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շրջայց կատարեց Սևանա լճի ափամերձ տարածքների հանգստյան գոտիներում՝ սանիտարական վիճակը և հանգստի պայմանները ուսումնասիրելու համար: Մարզպետին ուղեկցում էին Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը և «Սևան» ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը: Մարզպետն այցելեց հանրային լողափերում տեղակայված բուժկետեր, փրկարար ծառայության ջրափրկարարական տեղամաս: Իշխան Սաղաթելյանը հորդորեց փրկարարներին և բուժաշխատողներին՝ լինել ավելի հետևողական և անել հնարավորը, որպեսզի հանգստյան սեզոնը կազմակերպվի անվտանգ և պատշաճ մակարդակով: Լճի ափամերձ հատվածներում Իշխան Սաղաթելյանը դիտարկեց նաև սանիտարական վիճակը և հանձնարարեց մաքրման աշխատանքներում ներգրավել լրացուցիչ ուժեր՝ շրջակա միջավայրի մաքրության պահպանումը լիակատար ապահովելու համար:

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին հանգստյան սեզոնի հետ կապված հարցեր 21.07.2018
Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին Գեղարքունիքի մարզում ամառային հանգստյան սեզոնի կազմակերպման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին «Սևան» Ազգային պարկի տնօրենը, Սևանի ափամերձ համայնքների ղեկավարներ, ոստիկանության մարզային վարչության ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Համապատասխան կառույցների կողմից մարզպետին ներկայացվեց հանգստյան սեզոնի ընթացքում կատարված աշխատանքների ընթացքը հասարակական կարգի պահպանման, հանրային լողափերում անվտանգության ապահովման, աղբահանության կազմակերպման և բուժծառայությունների մատուցման ուղղություններում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հանգստյան սեզոնի մեկնարկից մինչ այժմ կատարվել են որոշակի աշխատանքներ, սակայն այս պահին ի հայտ են եկել նոր խնդիրներ, որոնց լուծումը պետք է գտնել...

Ամփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի առաջին կիսամյակի արդյունքները 20.07.2018
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատություններում առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփ արդյունքները: Հանդիպմանը մասնակցեցին մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները: Մարզի հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Ըստ զեկուցողի՝ մարզի առողջապահական հաստատությունները առաջին կիսամյակում պարտքեր չեն կուտակել, բացառությամբ Վաղաշենի ԱԱՊԿ-ի, որի մարման ուղղությամբ ձեռնարկվում են համարժեք քայլեր: Վարչության պետը ներկայացրեց...
Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում տրվեց «ԵՄ հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ և նախաձեռնություններ» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Հանդիպումն անցավ ծրագրի համակարգող և իրականացնող կազմակերպությունների, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզի տարածքում ակտիվ գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ոլորտային փորձագետների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և շահառու այլ կառույցների մասնակցությամբ, հանրային լայն քննարկման պայմաններում: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ իշխան Սաղաթելյանը: «Զբոսաշրջության զարգացումը մեր մարզի համար առաջնահերթ նշանակություն ունի: Այս ծրագրի հիմքում ընկած է մշակութային եւ բնապահպանական կրթությունը, համայնքային զբոսաշրջության...

Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ ՀՏԶ պատասխանատուների հետ 19.07.2018
Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանում ճանաչողական հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուների հետ: Վերջիններս մարզպետին տեղեկատվություն ներկայացրին իրենց համայնքների զարգացմանն ուղղված գործունեության վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանն իր խոսքում կարևորեց համայնքներում տնտեսական զարգացման պատասխանատուի հաստիքի ստեղծման անհրաժեշտությունը, քանզի նրանք լուրջ առաքելություն ունեն համայնքներում առկա խնդիրների բացահայտման, վերհանման և դրանց լուծման միջոցները մատնանշելու առումով: «Ձեր գործունեությունը շատ կարևոր է համայնքների տնտեսության զարգացման տեսանկյունից: Մենք համայնքներում չունեինք այն աշխատակիցը, ով կզբաղվեր համայնքաների հնգամյա զարգացման , ինչպես նաև մարզի զարգացման ծրագրերի կազմման, մշակման գործով: Համայնքներ կան, որտեղ ՀՏԶ պատասխանատուները թերանում են իրենց աշխատանքներում,...

Որոշվեցին ,, Բարբառների երկխոսություն,, մրցույթ-փառատոնի հաղթողները 17.07.2018
2018 թվականի հուլիսի 11-ին Գավառի արվեստի դպրոցում անցկացվեց մարզային 8-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 28 հաղթողներ: Մանակիցներին ողջունեց փառատոնի նախորդ տարվա առաջին տեղը գրաված Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ջուլիետա Ջրաղացպանյանը: Փառատոնին ներկա էին ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետներ Նարեկ Գրիգորյանը, Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Ժյուրիի նախագահ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն արժևորեց բարբառների պահպանումն ու գոյատևումը, շեշտելով, որ բարբառները փրկելու համար նմանատիպ միջոցառումներ ավելի հաճախակի պետք է կազմակերպվեն: Բանահյուսական նյութի ընտրությունն ազատ էր, այն պատմվում էր բացառապես բարբառով, 3-5 րոպե տեւողությամբ: Մրցույթ-փառատոնն անցավ ջերմ ու աշխույժ մթնոլորտում, մասնակիցներն անկաշկանդ և ոգևորված էին ելույթ ունենում...


