Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որոշվեցին ,, Բարբառների երկխոսություն,, մրցույթ-փառատոնի հաղթողները

17.07.2018

2018 թվականի հուլիսի 11-ին Գավառի արվեստի դպրոցում անցկացվեց մարզային 8-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 28 հաղթողներ: Մանակիցներին ողջունեց փառատոնի նախորդ տարվա առաջին տեղը գրաված Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ջուլիետա Ջրաղացպանյանը: Փառատոնին ներկա էին ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետներ Նարեկ Գրիգորյանը, Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը:
Ժյուրիի նախագահ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն արժևորեց բարբառների պահպանումն ու գոյատևումը, շեշտելով, որ բարբառները փրկելու համար նմանատիպ միջոցառումներ ավելի հաճախակի պետք է կազմակերպվեն:
Բանահյուսական նյութի ընտրությունն ազատ էր, այն պատմվում էր բացառապես բարբառով, 3-5 րոպե տեւողությամբ: Մրցույթ-փառատոնն անցավ ջերմ ու աշխույժ մթնոլորտում, մասնակիցներն անկաշկանդ և ոգևորված էին ելույթ ունենում: Մրցույթ-փառատոնում առաջին տեղը գրավեց Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի խումբը՝ Բաղդասարյան Մարիա, Սուքիասյան Վանուշ, Արզոյան Սիրվարդ, Բարսեղյան Մարի, Գևորգյան Կառլեն, Հոխանյան Սերժ: Երկրորդ տեղը գրավեցին Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտ Վիգեն Հայրապետյանը և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Համեստ Կարապետյանը: Երրորդ տեղը գրավեցին Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Մանե Սաղաթելյանը, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Անի Մանուկյանը և Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Միլենա Կռոյանը: Մրցույթ-փառատոնի մրցանակային տեղեր գրավածներն ու բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և հուշանվերներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59