Նորություններ

Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ Ֆրանսերեն լեզվի ուսուցման ավարտական միջոցառումը 10.08.2018
Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, արդեն 11 տարի է, Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպությունը Գավառ քաղաքում անցկացնում է ֆրանսերեն լեզվի ուսուցման արագացված դասընթացներ: Օգոստոսի 9-ին կայացած ավարտական հաշվետու միջոցառմանը հրավիրված էր նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը ներկայացրեց կազմակերպության կողմի իրականացված աշխատանքները, գրանցած հաջողություններն և ձեռքբերումները: Նրա խոսքով Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագիրն ունի...
Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը աշխատանքային այցով եղան Սևան, ճամբարակ և Շողակաթ համայնքներում: Այցի նպատակն էր հանդիպում անցկացնել համայնքների և վարչական ղեկավարների, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ և տեղում քննարկել համայնքային բնույթի մի շարք խնդիրներ: Հանդիպումների ընթացքում մարզպետի տեղակալները առաջին հերթին անդրադարձան 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ կատարված աշխատանքներին, քննարկեցին առկա ցուցանիշները: Դիտարկումների արդյունքում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցածր կատարողականը հիմնականում պայմանավորված է հողի հարկի, գույքահարկի, վարձակալական..

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային այցը Մարտունի քաղաք 09.08.2018
Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում: Նրան ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մարզպետը եղավ Մարտունու քաղաքային լողափում, ապա դիտարկեց համայնքային ենթակայության այն տարածքը, որտեղ, ըստ մարզպետարան ներկայացված ծրագրի, նախատեսվում է զարգացնել ձիաբուծություն և զբոսաշրջություն: Մարտունու ավագ դպրոցի շինհրապարակում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ 2016 թվականից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Մարտունու քաղաքապետը Իշխան Սաղաթելյանին ներկայացրեց քաղաքի բազմաբնակարան շենքերի խարխլված պատշգամբների և քաղաքի որոշ բազմաբնակարան կիսակառույցների հետ կապված խնդիրները, քննարկեցին դրանց լուծման հնարավորությունները...

Սեւանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսվարողները եւ վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել 08.08.2018
Օգոստոսի 7-ին Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսվարողներ եւ վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սեւան-Երեւան մայրուղու Գագարինի հատվածում՝ իրենց պահանջները չլսելու դեպքում սպառնալով փակել մայրուղին: Բողոքի ակցիա իրականացնողների հետ անձամբ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Մեզ զայրացնում է որոշ բնապահպանների շինծու պահվածքը եւ նրանց կողմից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, որ իբրեւ թե Սեւանի ջուրը թունավորված է ազոտով, որի ջրերում լողանալը վտանգավոր է մարդկանց կյանքի եւ առողջության համար: Այս անհիմն կարծիքին ավելանում են նաեւ իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող ապատեղեկատվություններ սոցցանցերով կամ առանձին լրատվամիջոցներով, որ իբր ծովագյուղցի ձկնորսի ցանցում ծովահրեշ է հայտնվել...

Լճաշենը նշեց իր վերաբնակեցման 190 ամյակը 08.08.2018
Օգոստոսի 8-ին Լճաշենում նշվեց համայնքի վերաբնակեցման 190 ամյակը, որին մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը: Հյուրերին համայնքում դիմավորեցին աղ ու հացով: Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառմանը իրենց գեղարվեստական կատարումներով բովանդակություն հաղորդեցին համայնքի կրթամշակութային հաստատությունների երգի, պարի խմբերը, ցուցադրական ելույթներով ներկայացան Լճաշենի մազադպրոցի տարբեր բաժինների սաները: Համայնքային զբոսայգում, տաղավարների միջոցով դպրոցականները ցուցադրեցին իրենց ձեռագործ և նկարչական աշխատանքները, առանձին տաղավարներ հյուրերին հրավիրեցին ազգային ավանդական ուտեստներ ու քաղցրավենիքներ համտեսելու: Գեղարքունիքի մարզպետը դիտեց ներկայացված աշխատանքները, զրուցեց դրանց հեղինակների և լճաշենցիների հետ: Տոնակատարության հանդիսավոր մասն ուղեկցվեց համայնքի ...

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 07.08.2018
Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով մարզպետարան էին այցելել ավելի քան 70 քաղաքացի: Սոցիալական խնդիրներով դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց: Ընդունելությանը մասնակից մնացած քաղաքացիները իրենց ներկայացրած դիմումներում մարզպետից ակնկալում էին խորհրդատվություն կամ աջակցություն: Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին աշխատանքի տեղավորման, շենք-շինությունների մասով սեփականության իրավունքի ձեռքբերման, բնակարանների սեփականաշնորհման կամ բարեկարգման, հողատարածքների գրանցման, ճանապարհների բարեկարգման, կառույց հիմնելու թույլտվության, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, դպրոցի անվանակոչման, կենցաղային և այլ բնույթի թեմաների ...


