Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լճաշենը նշեց իր վերաբնակեցման 190 ամյակը

08.08.2018

Օգոստոսի 8-ին Լճաշենում նշվեց համայնքի վերաբնակեցման 190 ամյակը, որին մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը: Հյուրերին համայնքում դիմավորեցին աղ ու հացով:

Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառմանը իրենց գեղարվեստական կատարումներով բովանդակություն հաղորդեցին համայնքի կրթամշակութային հաստատությունների երգի, պարի խմբերը, ցուցադրական ելույթներով ներկայացան Լճաշենի մազադպրոցի տարբեր բաժինների սաները:

Համայնքային զբոսայգում, տաղավարների միջոցով դպրոցականները ցուցադրեցին իրենց ձեռագործ և նկարչական աշխատանքները, առանձին տաղավարներ հյուրերին հրավիրեցին ազգային ավանդական ուտեստներ ու քաղցրավենիքներ համտեսելու:

Գեղարքունիքի մարզպետը դիտեց ներկայացված աշխատանքները, զրուցեց դրանց հեղինակների և լճաշենցիների հետ: Տոնակատարության հանդիսավոր մասն ուղեկցվեց համայնքի մասին պատմող բազմահարուստ տեղեկությունների ներկայացմամբ, տարբեր ելույթների և շնորհավորանքների ուղեկցությամբ:

«Հարգելի լճաշենցիներ, հյուրեր, դպրոցականներ: Շնորհավորում եմ բոլորիդ Լճաշենի 190 ամյա հոբելյանի առթիվ: Լճաշենը մեր մարզի ամենակազմակերպված և քիչ հիմնախնդիրներ ունեցող համայնքներից մեկն է: Ես ցանկանում եմ, որ Լճաշենում ձեռքբերումները կրեն շարունակական բնույթ: Ես հպարտանում եմ այս համայնքի համախմբվածությամբ, համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ բնակիչների ցուցաբերած կամքի և վճռականության համար: Լճաշենը իր պատմամշակութային արժեքներով ճանաչված է ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ես կարծում եմ, որ այս համայնքը զբոսաշրջության զարգացման առումով ունի և ի զորու է իր առջև բացել մեծ հեռանկարներ: Այս գյուղը ծնել ու սնել է մեծ հեղինակություն ու ճանաչում վայելող մարդիկ: Հաջողություն եմ ցանկանում ձեզ բոլոր ձեռնարկներում»,-իր շնորհավորանքի խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Տոնակատարությունն ընթացավ ուրախ երգ ու պարի մթնոլորտում և հյուրասիրությամբ: Այն եզրափակվեց հրավառությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-08-18 17:58:13