Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

07.08.2018

Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով մարզպետարան էին այցելել ավելի քան 70 քաղաքացի: Սոցիալական խնդիրներով դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց: Ընդունելությանը մասնակից մնացած քաղաքացիները իրենց ներկայացրած դիմումներում մարզպետից ակնկալում էին խորհրդատվություն կամ աջակցություն: Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին աշխատանքի տեղավորման, շենք-շինությունների մասով սեփականության իրավունքի ձեռքբերման, բնակարանների սեփականաշնորհման կամ բարեկարգման, հողատարածքների գրանցման, ճանապարհների բարեկարգման, կառույց հիմնելու թույլտվության, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, դպրոցի անվանակոչման, կենցաղային և այլ բնույթի թեմաների : Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը տեղում գրանցեց բարձրացված այն հարցերը , որոնց լուծմանը կարող է աջակցել կամ ընդառաջել իր լիազորությունների շրջանակներում: Իսկ մնացած խնդիրներով ներկայացած քաղաքացիներին ուղորդեց համապատասխան կառույցներ: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրներին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59