Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալները խորհրդակցություններ անցկացրին Սևան, Շողակաթ և Ճամբարակ համայնքներում

10.08.2018

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը աշխատանքային այցով եղան Սևան, ճամբարակ և Շողակաթ համայնքներում: Այցի նպատակն էր հանդիպում անցկացնել համայնքների և վարչական ղեկավարների, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ և տեղում քննարկել համայնքային բնույթի մի շարք խնդիրներ: Հանդիպումների ընթացքում մարզպետի տեղակալները առաջին հերթին անդրադարձան 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ կատարված աշխատանքներին, քննարկեցին առկա ցուցանիշները: Դիտարկումների արդյունքում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցածր կատարողականը հիմնականում պայմանավորված է հողի հարկի, գույքահարկի, վարձակալական հողերի վարձավճարների և տեղական տուրքերի վճարումները ժամանակին չկատարելու հետ: Համայնքների ղեկավարների ներկայացմամբ եկամուտների ցածր կատարողականը կրում է նաև սեզոնային բնույթ և այս պահին ընթացող բերքահավաքին զուգընթաց տնտեսություններն արդեն հնարավորություն կունենան իրենց պարտքերը հասցնել նվազագույնի: Քննարկուների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև սեպտեմբերի մեկը համայնքներում բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը:
Մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանի և Անուշավան Ղազարյանի կողմից հանձնարարականներ տրվեցին «Մաքուր Մոլորակ» համապետական միջոցառման նախապատրաստական աշխատանքների և սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի անցկացման ուղղությամբ:
Անդրադառնալով համայնքային նշանակության այլ հարցերի ևս, համայնքների ղեկավարները տեղեկացրին, որ իրենց ղեկավարած համայնքներում և վարչական տարածքներում արդեն ստեղծվել են անասնաբույժերի հաստիքներ և նրանք աշխատանքի են անցել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 09:56:52