Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ծովակ և Կարճաղբյուր համայնքներում 24.08.2018
Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ Կարճաղբյուր համայնքում: Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը դիտարկեց պետական բյուջեի միջոցներով իրականացվող համայնքային նշանակության շուրջ 2,5 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ապա այցելեց շինհրապարակ, որտեղ, նույն միջոցներով հիմնանորոգվում է գյուղամիջյան կամուրջը: Աշխատանքները մեկնարկել և ավարտվելու են այս տարվա ընթացքում: Համայնքի ղեկավարի հետ մարզպետը զրուցեց նաև համայնքային նշանակության խնդիրների և առաջիկա անելիքների մասին: «Այսօր առավոտյան մենք լավ լուր ունեցանք: ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին Գեղարքունիքի մարզից սուբվենցիոն նպատակով ներկայացրած ևս 13 ծրագրեր: Դրանք ներառում են տարբեր ենթակառուցվածքների հիմնանորոգում կամ կառուցում: Հաստատված ծրագրերի թվում է նաև Կարճաղբյուրի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը...

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեցին շտաբային մարզումներ 24.08.2018
2018 թվականի օգոստոսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեցին շտաբային մարզումներ, որոնց մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անուշավան Ղազարյանը, Նարեկ Գրիգորյանը, Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք: Մարզումներն անցան ըստ մշակված սցենարի և գնահատվեցին բավարար:
Տեղեկացում 22.08.2018
Սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին, Աստղաձորի համայնքապետարանում տեղի կունենա Աստղաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը...
Տեղեկացում 21.08.2018
Սույն թվականի օգոստոսի 28-ին, ժամը 15:00-ին, Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը...

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին 18.08.2018
Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ մարզի Երանոս, Վարդաձոր, Լիճք և Զոլաքար համայնքներում: Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում քննարկվեցին դպրոցամերձ տարածքի՝ մոտ 150 մետր հատվածի պարսպապատման և դպրոցի ճաշարանի հիմնանորոգման խնդիրները: Իշխան Սաղաթելյանն առաջարկեց դպրոցի տնտեսված միջոցներն ուղղել դրանցից ամենահրատապի լուծմանը: Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց դպրոցի շենքային անմխիթար վիճակը, խոստացավ խնդիրը ներառել մարզի անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցների ցանկում և ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը: Այնուհետև Իշխան Սաղաթելյանն այցելեց Վարդաձոր համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացավ շինարարության ընթացքին: Այստեղ աշխատանքները մեկնարկել են 2017 թվականից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և հասցեական լուծման գործում։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը նաև հարկ է համարել մարզպետներին հիշեցնել բացառապես պետական շահերով առաջնորդվելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հավատարիմ մնալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված հանձնարարականի մասին և հոդորել պաշտոնական դիրքն ու ռեսուրսները ծառայեցնել ի շահ Հայաստանի ...


