Նորություններ

«Երիտասարդ առաջնորդների ճամբար»-ի անդամները ներկայացրին իրենց վերլուծությունների արդյունքները 05.09.2018
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ «Երիտասարդ առաջնորդների ճամբար»-ի նախաձեռնող թիմի և ծրագրի ընթացքում վերապատրաստում անցած երիտասարդների հանդիպումը մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ: Հանդիպումը բացեց մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը՝ իր խոսքում կարևորելով երիտասարդների հետ համագործակցությունը: Երիտասարդներին ողջունեց և նրանց նախաձեռնությունը բարձր գնահատեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Այնուհետև «Երիտասարդ առաջնորդների ճամբար» նախաձեռնող թիմի անդամները շնորհանդեսի տեսքով ներկայացրին երկու ամիս տևած աշխատանքների ամփոփ պատկերը: Երիտասարդները հանդես եկան իրենց ...

Սեպտեմբերի 8-ին՝ համապետական շաբաթօրյակ 05.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունենալիք «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական շաբաթօրյակի աշխատանքները Գեղարքունիքի մարզում հավուր պատշաճի կազմակերպելու համար Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է թեժ գիծ՝ 060 65 06 12 ...

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն 04.09.2018
Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Դիմումատուների թիվը 50-ն էր: Այս ընդունելության ընթացքում նրանց կողմից ներկայացրած դիմումների զգալի մասը վերաբերում էր աշխատանքի տեղավորման խնդրին: Այս նպատակով Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց հետևել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին: Սոցիալական խնդիրներով դիմումատուների զգալի մասի խնդրանքը բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: Ընդունելության ընթացքում բարձրացված մնացած խնդիրներն առնչվում էին հողի սեփականության իրավունքի ձեռքբերման, շենք-շինությունների հիմնանորոգման կամ բարեկարգման, բնակարանային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքների...
Տեղեկացում 04.09.2018
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 15:00 –ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի շենքի 3-րդ հարկում (հասցեն՝ ք. Մարտունի, Շահումյան 2), համայնքի ղեկավարի աշխատասենյակում հրավիրվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: Մարտունու համայնքապետարան

Ճամբարակում և Շողակաթում կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր 02.09.2018
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Շողակաթ համայնքի Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ բնակավայրերի միջնակարգ դպրոցներ: Մարզպետը շնորհավորեց դպրոցականներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա և Նոր ուսումնական տարվա առթիվ: Դպրոցներում կատարած շրջայցի ընթացքում Իշխան Սաղաթելյանն արձանագրեց այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Դրանք են՝ որոշ մանկավարժական կադրերի անհրաժեշտությունը, դպրոցների առանձին մասնաշենքերի, դահլիճների և մարզադահլիճների վերանորոգումը կամ կոսմետիկ հարդարումը, ջեռուցման համակարգի ապահովումը: Մարզպետը խոստացավ միջոցներ ձեռնարկել դրանց կարգավորման ուղղությամբ: Զրուցելով մանկավարժների հետ,Գեղարքունիքի մարզպետը հորդորեց նրանց դպրոցականներին օգնել նաև մասնագիտական կողմնորոշման հարցում, որպեսզի նրանք հետագայում կարողանան լուծել իրենց զբաղվածության խնդիրը...
Հարգելի հայրենակիցներ: Արագ զարգացող ու փոփոխվող արդի աշխարհում առավել կարևորվում է կրթության ու գիտության դերի բարձրացումը, որը և մեզանից պահանջում է կրթական առավել արդյունավետ համակարգի ստեղծում եւ ներդրում, օրախնդիր հարց դարձած բարեփոխումները կյանքի կոչելու վճռականություն, ազգային և համամարդկային գիտակրթական արժեքների վրա հիմնված նոր քաղաքականության հաստատում: Դեպի ժողովրդավարական ու բարեկեցիկ հայրենիք, քաղաքացիական հասարակություն տանող միակ հաստատուն ճանապարհը կրթության ու գիտության ճառագող լույսն է, որով մեր ազգը գոյատևել է հազարամյակներ շարունակ: Եվ այժմ, առավել քան երբևէ, մեր հայրենիքի ...


