Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղերձը Գիտելիքի օրվա եւ Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

01.09.2018

Հարգելի հայրենակիցներ
Արագ զարգացող ու փոփոխվող արդի աշխարհում առավել կարևորվում է կրթության ու գիտության դերի բարձրացումը, որը և մեզանից պահանջում է կրթական առավել արդյունավետ համակարգի ստեղծում եւ ներդրում, օրախնդիր հարց դարձած բարեփոխումները կյանքի կոչելու վճռականություն, ազգային և համամարդկային գիտակրթական արժեքների վրա հիմնված նոր քաղաքականության հաստատում:
Դեպի ժողովրդավարական ու բարեկեցիկ հայրենիք, քաղաքացիական հասարակություն տանող միակ հաստատուն ճանապարհը կրթության ու գիտության ճառագող լույսն է, որով մեր ազգը գոյատևել է հազարամյակներ շարունակ: Եվ այժմ, առավել քան երբևէ, մեր հայրենիքի ապագան կախված է մեր կրթական համակարգի վերելքից, մանկավարժների ու աշակերտների ներդրած ջանքերից. որքան շատ գիտելիքների տիրապետի մեր հասարակությունը, այնքան արագ մենք կկարողանանք հաղթահարել մեր հայրենիքի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները, այնքան արագ կգտնենք հզոր ու անպարտ, բարօր Հայաստան կերտելու միջոցները:
Հավատացած եմ, որ մենք ունենք նվիրյալ մանկավարժների եւ ուսումնատենչ աշակերտների հոծ բանակ, ովքեր նկատելի քայլերով առաջ կմղեն հայրենի կրթությունն ու գիտությունը, կշարունակեն աշխարհով մեկ հռչակված հայ մեծանուն գիտնականների ու մտավորականների թողած ավանդներն ու գործերը:
Նոր ուսումնական տարվա մեկնարկը սպասված և կարեւորագույն իրադարձություն է ոչ միայն մանկավարժների , դպրոցականների և ուսանողների, այլ նաև մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար:
Ամենաջերմ շնորհավորանքներս եմ հղում ձեզ Գիտելիքի օրվա և Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկանում միշտ խաղաղ հայրենիք, քաջ առողջություն, արգասաբեր հաջողություններ կյանքում և ուսումնառության մեջ:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:49:04