Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ

Կայացավ «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ 16.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է «Կրթամշակութային տարի» և այդ մեկնարկի շրջանակում 2024 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ բոլոր մարզերում կազմակերպվել են «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավներ, որոնց հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին: Գեղարքունիքի մարզում Էքսպո-արշավն անցկացվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում, սեպտեմբերի 14-ին։ Աշակերտներին իրենց կազմակերպությունները ներկայացրին > ՊՈԱԿ-ը, Հայաստանի ազգային պատկերասրահի «Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահ»-ի և «Մարտունու պատկերասրահ»-ի մասնաճյուղերը, ինչպես նաև «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ը: Ցուցադրվեցին շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներ /մասնակցում էին Գավառի ուսուցողական, ․․․

 ՀՀ կառավարությունը 382 միլիոն 439.0 հազար դրամ է  հատկացրել Գեղարքունիքի մարզի հինգ  սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 382 միլիոն 439.0 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի հինգ սուբվենցիոն ծրագրերի համար 12.09.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել 382 միլիոն 439.0 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար։ Այդ թվում՝ 59 միլիոն 586.6 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում խելացի ոռոգման համակարգի կառուցման համար։ 72 միլիոն 599.2 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Դպրաբակ, Այգուտ, Գետիկ, Մարտունի, Կալավան, Բարեպատ բնակավայրերի և Վերին Ճամբարակ թաղամասի Կոմիտաս փողոցի, Շողակաթ համայնքի 6 բնակավայրերի փողոցների, Դրախտիկ Շողակաթ խաչմերուկի ու Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքների համար։ 41 միլիոն 580.4 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի և Ճամբարակի...

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է «ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԷՔՍՊՈ-ԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է «ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԷՔՍՊՈ-ԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 12.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը: «Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:...

Շարունակվում են  Գավառ–Գանձակ–Սարուխան –Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Շարունակվում են Գավառ–Գանձակ–Սարուխան –Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները 11.09.2024

Հիմնանորոգվում է Տ-4-13, /Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածը։ Ճանապարհը միմյանց է կապում Գավառ‚ Գանձակ‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը։ 12.9կմ երկարությամբ ճանապարհի շինարարության արժեքը մոտ 3 միլիարդ 250 միլիոն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա աշնանը։ Տարբեր տեղամասերում տեղադրվել են ջրահեռացման վաքեր, բետոնե եզրաքարեր, կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս պահին արդեն ասֆալտապատվել է մոտ 8կմ ճանապարհահատված, ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2006-2007 թվականներին և խիստ անբարեկարգ վիճակում էր։ Նորոգվում են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։ Շինաշխատանքները կատարում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

   ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի դպրոցներին հեծանիվներ նվիրեց

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի դպրոցներին հեծանիվներ նվիրեց 11.09.2024

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզային և ԿԳՄՍ նախարարության ենթակայության միջնակարգ դպրոցներին տրամադրվեց 2-ական հեծանիվ՝ տղաների և աղջիկների համար։ Նախաձեռնության նպատակն է դպրոցականների շրջանում մասսայականացնել հեծանվային սպորտը, բարձրացնել նրա դերը, բավարար քարոզել հեծանվային սպորտի պարապմունքներին դպրոցականների բավարար ներգրավվածության և առողջ ապրելակերպին միտված գաղափարը։ Մարզում հաշվառված 97 կրթական հաստատություններին տրամադրվեց 194 հեծանիվ և նույնքան սաղավարտ։ Դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը տրամադրված հեծանիվներով պետք է մեկշաբաթյա խտացված պարապմունքներ անցկացնեն, որպեսզի սույն թվականի սեպտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում մասնակցեն «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի առաջին փուլին։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԿՄԽԿ Հայաստանյան պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԿՄԽԿ Հայաստանյան պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին 06.09.2024

Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԿՄԽԿ Հայաստանյան պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը և ՔՀ և ԵԿ զարգացման վարչության պետ Սասուն Սահակյանը։ Ավետիք Փաշայանը, համագործակցած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2023 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ԿՄԽԿ կողմից իրականացվող աջակցության և զարգացման ծրագրերի ընթացքը և 2025 թվականին նախատեսված առաջնահերթ անելիքները, այդ թվում քննարկվեց նաև նոր ԲՄԿ-ի կառուցման բնակավայրի ընտրության հարցը։ Ըստ ԿՄԽԿ ներկայացուցչի` զարգացման ծրագրերն իրականացվել կամ ընթացքի մեջ են գտնվում մարզի սահմանամերձ բնակավայրերում` ընդգրկելով գյուղատնտեսության, առողջապահության և արևային էներգիայի արտադրության ոլորտները։ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01