Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 09.04.2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 16-ին, ժամը 12։00-ին Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 09.04.2024

«Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում: Այն նոր հնարավորություններ է ստեղծում Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ֆերմերների, ագրոբիզնեսների ու փոքր զբոսաշրջային ձեռնարկությունների համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (#SDC) կողմից և իրականացվում է @DAI Global միջազգային ընկերության և իր հայաստանյան մասնաճյուղի կողմից «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ի հետ համատեղ: Գեղարքունիքի մարզում այս պահին նախնական հավանության արժանացած ծրագրերից է սերմերի զտման կայանի հիմնումը՝ Վարդենիսում:

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 09.04.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց։ Դարանակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 279 հազար 200 դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Դարանակում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 1564 մետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 48 լուսատուների տեղադրմամբ։ Դարանակ գյուղն իր պատմության ընթացքում գիշերային ժամերին լուսավորվում է առաջին անգամ։

Հայտնի են ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները

Հայտնի են ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները 09.04.2024

Ապրիլի 9-ին` Բ ենթախմբի վերջին տուրում կայացավ երկու հանդիպում։ Առաջին խաղում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը հաղթեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմին, իսկ երկրորդ խաղում ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմը հաղթեց Գավառի համայնքապետարանի թիմին։ Այս հանդիպումների արդյունքում ենթախմբում 1-ին տեղը գրավեց ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը, իսկ 2-րդ տեղ՝ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմը, որոնք էլ անցան առաջնության կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը կանցկացվի Ա ենթախմբում 1-ին տեղը գրաված Մարտունու համայնքապետարանի և Բ ենթախմբի 2-րդ տեղը գրաված ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերի միջև։․․․

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Գավառում հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաստատված բնակչության հետ

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Գավառում հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաստատված բնակչության հետ 08.04.2024

Գավառ քաղաքի պետթատրոնի դահլիճում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաստատված բնակչության հետ հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տնօրեններ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 08.04.2024

Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Զեկուցվող հարցերն ընդգրկում էին քաղաքաշինության, հողաշինության, կրթության, մշակույթի, ֆինանսական, առողջապահության և սոցիալական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտները։ Քաղաքաշինության և հողաշինության ոլորտում զեկուցվեց մարզում այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի, որակի և ժամկետների մասին: Ֆինանսական ոլորտում զեկուցվեց համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, մարզի համայնքների կողմից 2024 թվականի ընթացքում ապառքների գանձման նպատակով ուղարկված ծանուցումների և ԴԱՀԿ ներկայացված գործերի վերաբերյալ:․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52